Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին կալանքի տակ է առնվել՝ քաղաքական քարոզարշավների ֆինանսավորման ժամանակ օրենքի խախտումների գործով ցուցմունք տալու համար։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Ներկա պահին քաղաքական գործչին հարցաքննում են Նանտում՝ 2007-ին նրա նախընտրական քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման գործով։