Վորոնեժի մարզում Հայաստանից ավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով երկու մարդ է զոհվել, 8 մարդ տուժել է։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով շրջանի արտակարգ ծառայություններին։
Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել դաշնային M-4 «Դոն» ավտոճանապարհին։ Նախնական տվյալներով՝ Երևան-Մոսկվա ավտոբուսում 48 մարդ է եղել և երկու վարորդ։ Վթարի հանգամանքները պարզաբանվում են։