Բաթումiում շարունակող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության 3-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ են տարել Ռոբերտ Հովհաննիսյանը, Արթուր Դավթյանը, Տիգրան Հարությունյանը, Արման Միքայելյանը, Շանթ Սարգսյանը, Արտավազդ Հայրապետյանը, Սարգիս Սարգսյանը: Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Արման Փաշիկյանը, Հրանտ Մելքումյանը կիսել են միավորը:
3-րդ տուրից հետո 6 առաջատարների շարքում է նաև Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 3 միավորով: Գաբրիել Սարգսյանը, Հրանտ Մելքումյանը, Հայկ Մարտիրոսյանն ունեն 2,5-ական միավոր: