Վենիամին Գեսկինը Twitter-ի իր օգտահաշվում հայտնել է, որ Apple-ը պատրաստվում է ընդլայնել iPhone X հավաքածուն՝ նոր ոսկեգույն մոդել ստեղծելով։
«Brush Gold iPhone-ն արտադրվում է»։
D21A – “Blush Gold” iPhone in production. pic.twitter.com/l2xGYIYsCh
— Ben Geskin (@VenyaGeskin1) March 19, 2018
Նշենք, որ սմարթֆոնի՝ այդ գույնով 3D պատկերն ու լուսանկարը համացանցում հայտնվել էին ֆլագմանի շնորհանդեսից մի քանի ամիս առաջ։ Սակայն Apple-ը թողարկեց միայն երկու գունային լուծումով iPhone X՝ արծաթագույն և «մոխրագույն տիեզերք»։
Նշենք, որ հավանական է, որ Apple-ը կթողարկի կարմիր ֆլագման՝ RED ակցիայի շրջանակում։