Friday, 29 03 2024
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար

Սերժ Սարգսյանի յուղը՝ կրակին. ՔՊ-ն գնում է հրապարակ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը «Ելք» դաշինքի երեք ուժերից մեկն է, հայտարարել է Սերժ Սարգսյանի իշխանավարության դեմ հանրահավաքային շարժում ծավալելու մտադրության մասին, որի «ճանապարհային քարտեզը» կներկայացնի մարտի 31-ին: ՔՊ-ն, փաստորեն, չստանալով «Ելք»-ի մյուս երկու ուժերի հավանությունը, հայտարարում է իր «ճանապարհային քարտեզի» մասին: Ընդ որում՝ այդ մասին հայտարարվում է Սերժ Սարգսյանի հայտարարությունից մի քանի ժամ անց, որը դե ֆակտո Սարգսյանի վարչապետության մասին էր:

Այդպիսով, նախ գուցե հնարավոր է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանն իր մասով մերժում է երիտասարդ լիդերների վերաբերյալ Սերժ Սարգսյանի անուղղակի առաջարկը, որ նա, այսպես ասած, հրապարակավ արել էր ընդհանրապես խոսելով իր վարչապետության, այսպես ասած, առանցքային նպատակի մասին՝ անկախ կուսակցական պատկանելությունից և քաղաքական դիրքավորումից, կերտել երիտասարդ լիդերներ:

Հետաքրքիր է, Սարգսյանի այդ հայտարարությանն ինչպես կվերաբերվի «Ելք»-ի մեկ այլ երիտասարդ առաջնորդ՝ Էդմոն Մարուքյանը, որը չի ուզում գնալ հրապարակ, և արդյոք սա արդեն իսկապե՞ս կլինի «Ելք»-ի վերջի սկիզբը կամ պարզապես վերջը:

Մյուս կողմից՝ ստացվում է հետաքրքիր իրավիճակ այն առումով, որ Սերժ Սարգսյանը, փաստորեն, յուղ է լցնում այն կրակին, որ փորձում են նրա վարչապետության հեռանկարով բորբոքել հրապարակում գործողություն պլանավորող ուժերը: Ըստ էության, ստացվում է, որ Սերժ Սարգսյանը արդարացնում է նրանց, այսպես ասած, մտահոգությունը, թեև հասկանալի է, որ նրա վարչապետությունն, ըստ էության, կախված չէր հրապարակից, և վաղ թե ուշ այդ մասին պետք է հայտարարվեր:

Սակայն խնդիրն այն է, որ հայտարարելով, ըստ էության, հիմա, Սերժ Սարգսյանը կարծեք թե նպաստում է, որ մարդիկ ավելի շատ գնան հրապարակ: Ի՞նչ հաշվարկ է դա, և Սերժ Սարգսյանի ինչի՞ն է պետք հրապարակի մարդաշատությունը: Մյուս կողմից, իսկ հրապարակը լինելո՞ւ է մարդաշատ, թե՞ հակառակը, և Սարգսյանը հենց այդ նկատառումով իսկ փորձում է իրավիճակը որոշակիացնել օր առաջ՝ այդպիսով հրապարակում պրոցեսներ խթանելու և ըստ այդմ՝ նաև փողոցում լեգիտիմություն ստանալու համար, որովհետև փոքրաթիվ հրապարակը ուղղակի կնշանակի, որ հանրության մեծամասնությունը դեմ չէ Սերժ Սարգսյանի վարչապետությանը:

Համենայնդեպս, այստեղ առանցքային է դառնում հրապարակի ուժերի պահվածքը, թե ինչ կհայտարարեն նրանք, եթե հանրությունը դուրս չգա, այսպես ասած, կրիտիկական զանգվածով: Նրանք կհայտարարե՞ն, որ իրենք չգտնվեցին բավականաչափ համոզիչ, կրեատիվ կամ հաշվարկի և քաղաքական օրակարգի մշակման առումով ռացիոնալ, թե՞ կասեն, որ իրենք արեցին իրենցից հասանելիքը, բայց հասարակությունը մնաց տանը և հետևաբար արժանի է այս իշխանությանը, ինչը թարգմանաբար կնշանակի, որ Սերժ Սարգսյանը լեգիտիմ է, և ընդդիմությունը հրապարակում չլուծեց այլ հարց, դրանից բացի:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում