Վաշինգտոնը չի շնորհավորել Ռուսաստանի նախագահ վերընտրված Վլադիմիր Պուտինին, նշելով, որ քվեարկության արդյունքները Սպիտակ տան համար անակնկալ չեն եղել և, որ Դոնալդ Թրամփը չի զանգահարի ողջունելու Ռուսաստանի առաջնորդի հաղթանակը։
Սպիտակ տան ներկայացուցիչ Հոգան Ջիդլին հաղորդել է լրագրողներին, որ ԱՄՆ–ն ամեն դեպքում կշարունակի համագործակցել Ռուսաստանի հետ այն բնագավառներում, որտեղ դա հնարավոր է։
«Մենք կաշխատենք զարգացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները և կստիպենք վճարել, երբ Ռուսաստանը սպառնում է մեր շահերին, բայց մենք նաև կփորձենք աշխատել միասին, որտեղ հնարավոր է, երբ դա մեր շահերից է բխում»,– ասել է Ջիդլին։
«Մենք զարմացած չենք արդյունքներով»,– նշել է պաշտոնյան՝ մեկնաբանելով ընտրությունների արդյունքները։