Երկուշաբթի, մարտի 19-ին, Մահմուդ Աբասը հանդիպում է ունեցել պաղեստինյան ղեկավարության հետո, որտեղ մեկնաբանել է Գազայի հատվածում վարչապետ Ռամի Համդալլայի դեմ իրականացրած մահափորձը, ինչպես նաև ԱՄՆ դեսպան Դեվիդ Ֆրիդմանի հայտարարություն այն մասին, որ «նորաբնակները կառուցում են իրենց պատկանող հողի վրա»։
Մահմուդ Աբասը մահափորձի պատասխանատվությունը դրել է ՀԱՄԱՍ–ի վրա։ Նա խոստացել է, որ «ՀԱՄԱՍ–ը չի խուսափի պատասխանատվությունից»։
Աբասի խոսքերով՝ մահափորձը ազգային հաշտություն կնքելու վերաբերյալ ՀԱՄԱՍ–ի հետ բանակցությունների արդյունքում է եղել, և որ ՀԱՄԱՍ–ը տապալել է բանակցությունները։
Մահմուդ Աբասը իր ելույթում «շան տղա» է անվանել ԱՄՆ դեսպան Դեվիդ Ֆրիդմանին։ «Շան տղա, ուրեմն նրանք իրենց հողի վրա են, հա՞, կառուցում։ Դու ես նորաբնակը, ու քո ողջ ընտանիքն է նորաբնակ»,– ասել է Աբասը։ Պաղեստինյան առաջնորդը նշել է, որ Իսրայելը ոչ մի լավ բան չի սպասում դեսպանից։