Բրազիլիացի մասնագետները Միքելանջելոյի քողարկված ինքնանկար են հայտնաբերել Լոնդոնի Բրիտանական թանգարանում գտնվող բանաստեղծուհի Վիկտորիայի դիմանկարի վրա։ Կտավը նկարվել է 1525 թվականին, իսկ տվյալ քողարկված տարրը գիտնականները գնահատել են որպես նկարչի ստորագրություն։
Գիտնականների կարծիքով՝ նկարիչը հաճախ է ընդհանուր ֆոնի վրա քողարկված պատկերել իր դեմքը։ Սա որպես յուրատեսակ ստորագրություն էր ծառայում նկարչի համար։ Ամենայն հավանականությամբ, նկարիչը անհանգստացել է, որ իր նկարները կկրկնօրինակեն և այդպիսով փրկել է իր ստեղծագործությունները գրագողությունից։