Ռուսաստանը տնտեսական և քաղաքական մեկուսացման մեջ է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը՝ անդրադառնալով նախօրեին ՌԴ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններին:
«Մեր էլիտան ռուսական համակարգի մաս է: Հայաստանում որևէ բան չի կատարվում առանց ՌԴ-ի թույլտվության: Մեր քաղաքական էլիտան Հայաստանը դարձրել է գեղ: Մեզ դրել են այլընտրանքի փնտրտուքի մեջ»,-նկատեց կարապետյանը:
Կարապետյանի դիտարկմամբ՝ Հայաստանում ընդդիմության լուրջ խնդիրը ֆինանսների բացակայությունն է:
Կարապետյանը նաև հայտնեց, որ հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ և պատրաստվում է միանալ համաժողովրդական պայքարին:Ա յս պահին բանակցություններ են ընթանում և կլինեն նաև հանդիպումներ այլ ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ: Նրա կարծիքով 88-ի շարժման հաջողությանը հասնելու համար հարկավոր է ընդամենը 100 հազար մարդ դուրս բերել Ազատության հրապարակ: