Լիբիայում կայանալիք նախագահական ընտրությունների թեկնածուներից մեկը Սեյֆ ալ-Իսլամ Մուամարն է՝ 2011 թվականին սպանված Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին:
Թեկնածուի ներկայացուցիչ և քաղաքական հարցերով հանձնակատար Այման Բուրասն այս մասին հայտարարել է Թունիսի մայրաքաղաքում՝ նշելով, որ Քադաֆի կրտսերը փորձում է փրկել երկիրը:
«Սեյֆ ալ-Իսլամ Մուամար, առաջադրվելով առաջիկա ընտրություններին, ոչ թե իշխանություն է ձգտում, այլ ցանկանում է փրկել երկիրը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Քադաֆի կրտսերի առաջադրվելու մասին լուրն անցյալ տարվա վերջին հայտնել էր ընտանիքի ներկայացուցիչ Բասեմ ալ-Հաշիմի ալ-Սուլը։
Ընտրությունները Լիբիայում նախատեսվում է անցկացնել 2018 թվականի կեսերին: