«Քաղաքացիական պայմանագիրը» շարժում է նախաձեռնում ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանավարման։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Կուսակցության Վարչությունը 2018 թվականի 19-ին տեղի ունեցած նիստում որոշել է նախաձեռնել քաղաքական շարժում՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանավարման երրորդ ժամկետի:Ընդունվել է նաև գործողությունների ճանապարհային քարտեզ, որը կհրապարակվի սույն թվականի մարտի 31-ին: