Գործողությունները կշարունակվեն մինչև ահաբեկիչների կողմից վերահսկվող գոտու ոչնչացումը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իրաքում հակաահաբեկչական գործողությունների հնարավորության մասին: Այս մասին հայտնում է «Անդալոու» գործակալությունը:
Էրդողանն ընդգծել է, որ ահաբեկիչների դեմ պայքարի կշարունակվի Սիրիայի այլ շրջաններում, այդ թվում՝ Մունբիչում, Աին ալ-Արաբում (Կոբանի), Թել Աբյադում, Ռեսուլայնում և Կամիշլինում:
«Գործողությունները կշարունակվեն մինչև Սիրիայի հետ Թուրքիայի սահմանին ահաբեկիչների կողմից վերահսկվող գոտու լիակատար ոչնչացումը»,- խոստացել է նախագահը:
Էրդողանը չի բացառել նաև հակաահաբեկչական գործողությունների հնարավորությունը Իրաքում: