Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Դատապարտյալը ՀՀ տարբեր ընկերություններից և ձեռնարկատերերից խաբեությամբ խոշոր գումար է հափշտակել

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով բացահայտվել են ՀՀ-ում գործող տարբեր ընկերություններից և անհատ ձեռնարկատերերից խաբեությամբ խոշոր և առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու մի շարք դեպքեր. մեղադրանք է առաջադրվել 5 անձի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, նախնական քննության տվյալներով՝ խարդախությամբ հափշտակություններ կատարելու համար երկարատև ազատազրկման դատապարտված անձը՝ ծնված 1974թ., ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պատիժը կրելու ընթացքում 2016թ. դեկտեմբերից 2017թ. մարտն ընկած ժամանակահատվածում ծրագրել և ՀՀ-ում գործող ընկերություններից, անհատ ձեռնարկատերերից խարդախությամբ հափշտակել է տարբեր ապրանքներ: Քրեական գործով ձեռնարկված լայնածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքները՝ հափշտակությունների մեխանիզմը, դրանց անմիջական մասնակցություն ունեցած մի շարք անձանց ինքնությունը, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ պատիժ կրելու ընթացքում վերջինս, մտերիմ հարաբերություններ հաստատելով նույն խցում պատիժ կրող երկու անձի հետ, ինչպես նաև բջջային հեռախոսի միջոցով կապ պահպանելով իր մտերիմ, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկում պատժի կրումից ազատված մեկ այլ անձի հետ, ցանկացել է իրականացնել իր հանցավոր մտադրությունները:

Մասնավորապես, 1974թ. ծնված դատապարտյալը հեռախոսակապ է հաստատել ՀՀ-ում գործող մի շարք ընկերությունների և ձեռնարկատերերի հետ, առանձին դեպքերում ներկայանալով որպես ՀՀ-ում ճանաչում ձեռք բերած ընկերությունների աշխատակից՝ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ տարբեր տեսակի ապրանքներ գնելու վերաբերյալ: Ապա ազատության մեջ գտնվող իր ծանոթների միջոցով պատրաստել և ներկայացրել է ապրանքի դիմաց գումարի փոխանցման վերաբերյալ կեղծ փաստաթղթեր՝ այդ կերպ խաբեությամբ հափշտակելով ապրանքները՝ տարբեր տնտեսվարող սուբյեկտների պատճառելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով վնասներ:

Որոշ դեպքերում հափշտակություններն ավարտին չեն հասցվել դրանք իրականացնողների կամքից անկախ պատճառներով։

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ մեղադրանք է առաջադրվել 5 անձի. Դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (4 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 34-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (6 դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (2 դրվագ):

Երկու անձի մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 34-38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և ևս մեկի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 34-38-178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նրանց մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում