«Այդ հերթերը ինձ հիշեցրեցին սովետական տարիների կարագի և մսի հերթերը։ Ապրիլյան պատերազմի ժամանակ ռուսական զենքի մատակարարումների դեմ մենք այսպիսի հախուռն բողոքի ցույցեր Ռուսաստանի դեսպանատան առջև չտեսանք, և ես սա աղետ եմ գնահատում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
Շիրինյանը հավելում է՝ այս բոլորը տեսնում են Կրեմլից, ու դեսպանատունն էլ հստակ զեկույց է ուղարկել՝ առ այն, որ այս ժողովուրդը պատմական իր փորձից դասեր չի քաղել. «Իսկ նման ժողովուրդների հետ բարեկամի պես չեն վարվում, նրան օգտագործում են՝ իմանալով, որ կա հստակ մի զանգված, որը պատրաստ է ոչ այն գործին, որի համար ծնվել է»,- ասաց մեր զրուցակիցը։
Քաղաքագետի դիտարկմամբ՝ անգամ 5-րդ շարասյունն այլևս անելիք չունի. «Կրեմլում հասկանում են, որ այդ մարդիկ արդեն ոչ միայն իրենց քաղաքացին են, այլ հենց իրենցն են։ Ինչո՞ւ հիմա պետք է ծախս անեն Հայաստանում, միևնույն է, այսպիսի լավ վերաբերմունք կա»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։