Շրջափուլը կտևի 21 ամիս:
Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը պայմանավորվել են 21 ամիս ժամկետով անցումային շրջափուլի շուրջ՝ երկրի՝ համագործակցությունից դուրս գալուց հետո: Այս մասին հաղորդում է Financial Times-ը:
Ինչպես նշվում է, պայմանավորվածությունը ձեռք է բերվել ԵՄ գլխավոր բանակցություններ վարող Միշել Բարնիերի և բրիտանացի դիվանագետ Դեվիդ Դևիսի կողմից՝ այսօր, Բրյուսելում: Դրա նպատակն է Brexit-ի հետ բիզնեսի հարմարավետ պայմաններ ստեղծելը:
Սահմանափակ ժամանակահատվածում Մեծ Բրիտանիան ստիպված է լինելու կատարել ԵՄ բոլոր կանոնները, սակայն կորցնելու է իր ձայնը որոշումների կայացման գործընթացում:
Իռլանդիայում Մեծ Բրիտանիան համաձայնել էր «օրինական» պաշտպան կցել, որը Հյուսիսային Իռլանդիային կթողնի միասնական շուկայի և ԵՄ մաքսային միության հիմնական մասերում:
Սահմանների շուրջ բանակցությունները կշարունակվեն առաջիկա շաբաթների ընթացքում: