Քիչ առաջ ավարտվել է ԱԺ խորհրդի նիստը, որի ընթացքում հաստատվել է ոչ միայն վաղը սկսվելիք հերթական նիստի օրակարգը, այլ նաև որոշում է կայացվել, որ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը կազմակերպել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հիշեցնենք, որ երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու ապրիլի 9-ին, երբ ավարտվելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը: