Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի շուրջ «Ելք» դաշինքում դեռևս ճանապարհային քարտեզի շուրջ որոշում չկա, բայց կա ըմբռնում, որ կուսակցություններն ազատ են իրենց առաջիկա անելիքների վերաբերյալ որոշում կայացնելու հարցում. ԱԺ «Ելք» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ պնդելով, թե դա չի ենթադրում, որ դաշինքը գնում է պառակտման:
«Որոշել ենք, որ կուսակցություններից յուրաքանչյուրը կարող է իր անելիքների վերաբերյալ ունենալ պատկերացումներ ու որոշումներ, որոնք 100 տոկոսով չեն համընկնում գործընկերների որոշումների հետ»,- ասաց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով դաշինքում կայացած քննարկման մանրամասները: