Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի տարածքային նկրտումների շուրջ միջազգային հանրության անտարբերությունը հանգեցրել է նրան, որ Ալիևը հանդես է եկել նոր՝ ավելի մեծ պահանջներով: յս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
«Ինչպես և ակնկալվում էր. Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի նախագահի կողմից հնչեցված տարածքային նկրտումների վերաբերյալ միջազգային հանրության կողմից անհրաժեշտ հակազդեցության բացակայությունը ոգեշնչել է նրան ավելի մեծ տարածքների նկրտումներ ունենալ»,– թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը: