«Հիմա դուք ոչ նախանձելի վիճակում եք, քանի որ մեկ օր առաջ եք օրենքը ներկայացրել»,- ԱԺ պետաիրավական հարցերի եւ մարդու իրավունքների հանձնաժողովի նիստում փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանին այսպես դիմեց հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը: «Պատգամավորները ողջամիտ, տրամաբանական եւ իրավական մտքեր են առաջ քաշում, բայց դուք սպառիչ պատասխաններ չեք կարող տալ»,- շարունակեց Գեւորգ Կոստանյանը` հորդորելով`Շավարշ Քոչարյանի ներկայացրած նախագիծն ընդգրկել մեծ օրակարգ, ապա, մինչեւ երկրորդ ընթերցում, քննարկումներով առաջ գնալ:
Շավարշ Քոչարյանը շտապում էր`ժամանակը սուղ է, օրենքը պետք է գործողության մեջ մտնի ապրիլի 9-ից, Սահմանադրությունն է պահանջում: «Մենք կարող ենք հիմա էլ դուրս գալ`նստել եւ սկսել աշխատել, բայց դուք հիմա այդ հարցերի պատասխանները չունեք»,- ասաց Գևորգ Կոստանյանը: