Thursday, 25 04 2024
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան

Սերժ Սարգսյանի հեռահար արձակումները պաշտպանության նախարարությունից

Ես մշտապես և այսուհետ ավելի հաճախ լինելու եմ ձեր կողքին՝ ԶՈՒ օպերատիվ հավաքի ընթացքում բանակի ղեկավարության ու հրամկազմի առաջ հայտարարել է Սերժ Սարգսյանը: Պարբերաբար տեղի ունեցող հավաքի ընթացքում ունեցած իր ելույթում Սարգսյանը խոսել է բանակի արդիականացման յոթամյա ծրագրի, Արցախյան խնդրի, բանակի դերակատարության, Ադրբեջանին զսպելու, կանխարգելիչ հարված հասցնելու կարողության և անհրաժեշտ սպառազինության, միաժամանակ բանակում կոռուպցիայի դեմ պայքարի և կարգապահության բարձրացմանն ուղղված քայլերի կարևորության մասին:

Մշտապես և այսուհետ ավելի հաճախ բանակի կամ հրամկազմի կողքին լինելու մասին նրա հայտարարությունը, այդուհանդերձ, այդ ամենի համատեքստում թերևս գրավում է ամենամեծ ուշադրությունը՝ բնականաբար, 2018 թվականի ապրիլին վարչապետի խնդրի շրջանակում: Սարգսյանը չի որոշակիացնում, թե ի՞նչ կարգավիճակում է այսուհետ ավելի հաճախ լինելու բանակի կամ բարձրագույն հրամկազմի կողքին: Դա լինելու է վարչապետի՞ կարգավիճակը, թե՞ այլ կարգավիճակ, օրինակ՝ պաշտպանության նախարարի, ինչի հավանականության մասին վերջին շրջանում մամուլում եղել են տեղեկություններ:

Այդուհանդերձ, թերևս չկա կարիք ավելորդ անգամ անդրադառնալու հնարավոր սցենարներին, որ կարող են լինել ապրիլի համար: Մյուս կողմից՝ օպերատիվ հավաքի ընթացքում Սերժ Սարգսյանի ելույթը գործնականում հերթականն էր նախագահության ավարտին, որ իր մեջ պարունակում էր ծրագրային, ուղենիշային դրույթներ և բովանդակություն, տոնայնություն, կամ ինչպես ընդունված է ասել՝ այն չէր թողնում իշխանությունից հեռացող մարդու տպավորություն:

Այդ հանգամանքը ավելի է խորացնում նույն հավաքի ընթացքում ներկայիս վարչապետ Կարապետյանի ունեցած ելույթը, որը հիշեցնում էր ոչ թե քաղաքական կամ պետական գործչի ելույթ, որը կարող է մնալ առաջին դեմքի կարգավիճակում, այլ ավելի շուտ՝ ֆինանսիստի կամ տնտեսվարի, որը ներկայացնում է զուտ տնտեսական հաշվետվություն բանակի համար:

Մյուս կողմից՝ փաստն այն է, որ Սերժ Սարգսյանը հերթական անգամ չի որոշակիացնում իր կարգավիճակը, որ կարող է ունենալ նախագահի ընտրությունից հետո, և ավելին՝ նա ունենում է ելույթ, որը գործնականում ավելի շատ կարող է լինել երկխոսություն արտաքին ուժային կենտրոնների հետ:

Ընդ որում, հատկանշական է, թե ինչ փուլում է հնչում այդ ելույթը: Ռուսաստանում ավարտվել է նախագահի ընտրությունը, ու Պուտինը վերընտրվել է այդ պաշտոնում, ու պարզ չէ, թե հատկապես ում է նա պարտական այդ 80 տոկոսի համար, և ով է իրական իշխանությունը Ռուսաստանում՝ Պուտինի դեմքով, և ըստ այդմ՝ այդ իշխանությունն ինչպես է նայում Հայաստանին, և ում հետ է գործ ունենալու ինքը՝ Սերժ Սարգսյանը: Միացյալ Նահանգները նշանակում է նոր արտգործնախարար, որը լինելու է կոշտ պահպանողական, բազեական Մայք Պոմպեոն, որը մինչ այդ ոչ թե դիվանագետի, այլ հատուկ ծառայության ղեկավարի՝ ՑՌՈՒ տնօրենի կարգավիճակն է ունեցել: Ծավալվում է աղմկոտ դիմակայությունը Մեծ Բրիտանիայի և Ռուսաստանի միջև, որը Արևմուտք-Ռուսաստան դիմակայության նոր ալիքն է:

Միաժամանակ ԱՄՆ կարևոր այցեր են կատարում Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունն ու Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Ինչ ազդակներ է ստացել այդ այցերից Սերժ Սարգսյանը, և ինչքանով են դրանք ազդել օպերատիվ հավաքի ընթացքում հնչած ելույթի բովանդակության ու մեսիջների վրա: Օպերատիվ հավաքը այս դեպքում Սերժ Սարգսյանի համար թերևս ավելի շատ առիթ է՝ այդ ազդակները հղելու կամ արտաքին զարգացումներից ստացված մեսիջները ի մի բերելու և օպերատիվ պատասխանելու համար, որովհետև Սարգսյանը ժամանակ չունի, և առաջիկա երկու-երեք շաբաթներին նա պետք է կայացնի կարևոր որոշում, ըստ այդմ՝ ինտենսիվ երկխոսության մեջ է արտաքին ուժային կենտրոնների հետ:

Ամենևին պատահական չէ, որ այդ ամենին զուգահեռ՝ տեղեկություն տարածվեց, որ Հայաստանի խորհրդարանը ԵՄ-Հայաստան համաձայնագիրը կվավերացնի հավանաբար ապրիլի 10-ին, երբ Սերժ Սարգսյանն արդեն մեկ օր դե յուրե չի լինի նախագահ և հասցրած չի լինի նշանակվել վարչապետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում