Ֆրանսիայի ծովափնյա տարածքը, Նոր Կալեդոնիան, նոյեմբերի 4-ին անկախության հանրաքվե կանցկացնի։ Համապատասխան որոշումը, ձայների մեծամասնությամբ, հաստատել է Նոր Կալեդոնիայի կոնգրեսը։
Ավելի վաղ, 2017 թվականի նոյեմբերին, ֆրանսիական իշխանությունները տվել էին իրենց համաձայնությունն այս հանրաքվեի անցկացման համար։
Նոր Կալեդոնիայի բնակչությունը 245 հազար է, այստեղ գերակշռում են մելանեզիցիներն ու ֆրանսիացիները, մայրաքաղաքը՝ Նումեան է։ Տարածքը հայտնի է իր ծովափերով, ինչպես նաև աշխարհում ամենամեծ ծովալճակներից մեկով, որի մակերեսը 24 հազար քառակուսի մետր է կազմում՝ բազմազան բուսական և կենդանական աշխարհով։