Facebook-ում սոցցանցի 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալների գողություն է հայտնաբերվել։ Ենթադրվում է, որ դրանք օգտագործվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին աջակցող նախընտրական արշավի համար։
Վաշինգտոնի դատախազությունն արդեն հայտարարել է հետաքննություն սկսելու մասին։ Արդեն կան երկու կասկածյալներ. դրանք ընկերության աշխատակիցներ Ջոզեֆ Քանսելորն ու Ալեքսանդր Կոգանն են։ Չի բացառվում, որ նրանց կողմից հիմնված Global Science Research ընկերությունը տրամադրել է անձնական տվյալները Cambridge Analytica վերլուծական ընկերությանը՝ այդպիսով խախտելով գաղտնիության քաղաքականությունը։
Սոցցանցը ջնջել է վերլուծական ընկերության պաշտոնական էջը։ Նշենք, որ 2015 թվականին Facebook-ն իմացել է օգտատերերի անձնական տվյալների գողության մասին և պահանջել է ջնջել դրանք։ Պարզվել է, որ ոչ բոլոր տվյալներն են ջնջվել։