Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Կամո Արեյանի համոզմամբ` Երևանի բյուջեն բավարար չէ մայրաքաղաքի բոլոր խնդիրները լուծելու համար

Երեւանի ավագանին մարտի 19-ին հրավիրված նիստում 47 կողմ, 16 դեմ ձայների համամասնությամբ կողմ քվեարկեց Երևան քաղաքի 2017  թվականի բյուջեի կատարման հաշվետվությանը:

 Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանն ասաց, որ ֆինանսական միջոցների հնարավորությունների առումով Երևանում առկա հրատապ խնդիրները լուծում են ստացել:

«Որևէ մեկն այնքան միամիտ չլինի, հավատալու համար այն համոզմանը, որ ցանկացած  երկրում բյուջեն ամբողջությամբ բավարար է ծախսերն իրականացնելու համար»,-ասաց նա՝ հավելելով, որ Երևանի բյուջեն եւս բավարար չէ բոլոր խնդիրները լուծելու համար:

Արեյանի խոսքով` Երևանի քաղաքապետարանի իրականացրած բոլոր ծրագրերն ունեն բնապահպանական նշանակություն: «Բյուջեի կատարողականի հետ կապված ես առաջարկում եմ գնահատականների մեջ լինել չափավոր»,-հավելեց նա:

«Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը, բյուջեի կատարողականին անդրադառնալով, նշեց, որ բյուջեով  լուսավորոթյան, աղբահանության, ջեռուցման, սոցիալական հարցերին ուղղված մի շարք խնդիրներ լուծում չեն ստացել:

«Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ հավելեց, որ մայրաքաղաքում շարունակաբար շահագործման են հանձնվում բարձրահարկ շենքեր, որոնք կառուցվել են ի հաշիվ հին Երևանի շենքերի: «Ավելի լավ Երևան» ծրագրով չի իրականացվել «Հին Երևան» նախագիծը: 2017 թվականին մի շարք ծրագրեր չեն կատարվել, եւ Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը դեմ է քվեարկելու և՛ բյուջեի հաշվետվությանը, և՛ զարգացման ծրագրին»,-ասաց Խաժակյանը:

Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 72 միլիարդ 479 միլիոն 69.9 հազար դրամ, իսկ ծախսերը 70 միլիարդ 990 միլիոն 187.0 հազար դրամ, որոնք, համապատասխանաբար, 100.3% եւ 97.0% ապահովել են Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեի կատարողականը: Երևան քաղաքի 2017 թվականի բյուջեով փաստացի կատարողականը կազմել է 20 միլիարդ 341 միլիոն 410.6 հազար դրամ կամ 101.0%։ Սեփական եկամուտների փաստացի հավաքագրման ցուցանիշը ավելի է 2016 թվականի համապատասխան ցուցանիշից 595 միլիոն 347.6 հազար դրամով։

2017 թվականի բյուջեի ծրագրված 910 միլիոն 210.3 հազար դրամ պակասուրդի դիմաց բյուջեն փաստացի կատարվել է 1 միլիարդ 488 միլիոն 882.8 հազար դրամ հավելուրդով։ Միաժամանակ բյուջետային տարվա ավարտին պարտքեր չեն թողնվել, փաստացի կատարողականի սահմաններում բոլոր ստանձնած պարտավորությունները ամբողջությամբ ֆինանսավորվել են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում