Ամերիկացի Ջարեդ Հոուզերը՝ Սոլթ–Լեյք–Սիթիից, կարողացել է շան յուրահատուկ ցեղատեսակ բուծել։ Ամերիկյան մոլլոսը, Հոուզերի խոսքերով, ավելի քան յոթ հազար տարի առաջ ապրած շատ ցեղատեսակի բուծման արդյունքն է։
Ինն ամսականում Եփրատ անունով շնիկը 81 կիլոգրամ է կշռում, և հետևի թաթերի վրա կանգնած՝ 180 սմ հասակ ունի: Շան տիրոջ խոսքերով, կենդանին դեռ շարունակելու է աճել։
Յուրահատուկ տեսակի բուծման համար Հոուզերն օգտագործել է երկու ամենախոշոր ցեղատեսակի շների՝ անգլիական և նեապոլիտանական մաստիֆի կենսանյութը։
Նա նշում է, որ հսկա շունը ագրեսիվ չէ, նա շատ ուշադիր է երեխաների հանդեպ և հարմար է տանը պահելու համար։