Հայաստանի Ազգային ժողովի պատվիրակության այցը ԱՄՆ չափազանց կարևոր էր: Լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
«Կարևորությունը պայմանավորված է մի քանի չափանիշներով: Առաջինը օրակարգն է, դրա հագեցվածությունը, հանդիպումների հանրագումարը, որը տեղի է ունեցել: Հանդիպել ենք հայ համայնքի հետ, «Կարնեգի» հիմնադրամի հետ, Ռուսաստանի Եվրասիական ծրագրի փոխնախագահի, ավագ փորձագետներից մեկի հետ. քննարկվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման, հայ-թուրքական արձանագրությունների, տարածաշրջանային խնդիրների, Հայաստան-Եվրամիություն վերջերս ստորագրած համաձայնագրին վերաբերող հարցեր»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը: