Friday, 29 03 2024
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար

Ժիրայրի երկու մտերիմներին պարզապես ասել եմ, որ նա կարող է Նեմցովի պես սրբազան զոհ դառնալ․ Հայկ Նահապետյան

«Դա սուտ է, կեղծիք է և զրպարտություն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց վերլուծաբան Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով վերջին նիստում Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ վերջին դատական նիստի ժամանակ Ժիրայր Սեֆիլյանը աղմկահարույց մանրամասներ ներկայացրեց՝ պնդելով, որ բանը հասել է անգամ սպանության սպառնալիքին, ընդ որում՝ ֆիզիկապես ոչնչացնել սպառնացել են Ռուսաստանի անունից, ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանությունից ընդամենը երկու օր անց. «Սպառնալիքը բառացի կերպով հնչել է այսպես. դադարեցրու քո քաղաքական գործունեությունը, ապա թե ոչ՝ ռուսները որոշել են սպանել քեզ»:

Սեֆիլյանը նաև նշել էր, որ սպառնալիքը ստացել է «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության անդամ Հայկ Նահապետյանից։ Վերջինս, սակայն, այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը, ընդամենը մտերիմ լինելով Ժիրայր Սեֆիլյանի հետ, նրան է փոխանցել իր մտահոգությունները, քանի որ լինելով ռազմական փորձագետ՝ շատ լավ պատկերացնում է, թե ինչպես են երկրներում իրականացվում գունավոր հեղափոխությունները, և դրա համար ինչ զոհեր են պահանջվում։

«Ես, որպես ՀՀ քաղաքացի, նախկին զինվորական և նաև Ժիրայրին որպես մտերիմ անձ, իմ պարտքն եմ համարել իրենց հիշեցնել, հորդորել, բացատրել, որ Հայաստանում, և ոչ միայն Հայաստանում, գունավոր հեղափոխությունների սցենարները գրվում են դրսում, կառավարումը իրականացվում է  դրսից, և այն ցնցումները, որոնք կարող են առաջանալ Հայաստանում, իրենց հետևից կարող են բերել անկանխատեսելի հետևանքներ՝ ընդհուպ վտանգ Արցախի սահմաններին և Հայաստանի պետականությանը։ Պետք է կարճատես լինել՝ չհասկանալու համար, որ Հայաստանում ծավալվող գործողությունները վնաս են հասցնելու ոչ թե իշխանություններին, այլ Հայաստանի պետականությանը և Արցախի սահմաններին։ Ես սա իրենց որպես զինվորական եմ փոխանցել»,- ասաց Նահապետյանը:

«Ես ուզում եմ ասել, որ ես զգուշացում չեմ արել, ես վերլուծել և գնահատել եմ նախ՝ ներկա վիճակը, ապա Ուկրաինայի պահով եմ վերլուծել վիճակը, որտեղ 100 զոհ տվեցին։ Ես ասել եմ, որ հակառակորդը այդ առիթը կօգտագործի։ Ես նաև ասել եմ, որ եթե Հայաստանում տեղի ունենա գունավոր հեղափոխություն, և այդ հեղափոխությունը գնա արյան ճանապարհով, ապա որպես սրբազան զոհ Հայաստանում կարող է լինել հենց Ժիրայր Սեֆիլյանը, ինչպես Բորիս Նեմցովը՝ Ռուսաստանում։ Ես ասել եմ, որ Նեմցովի սպանությունը գունավոր հեղափոխությունների տրամաբանության մեջ է։ Նա որպես սրբազան զոհ է մատուցվել գունավոր հեղափոխության զոհասեղանին։ Նույն սցենարի կրկնության դեպքում Հայաստանում այդ զոհը կարող էր լինել Ժիրայր Սեֆիլյանը»,- հավելեց նա։
Հայկ Նահապետյանը վերջում հստակեցրեց, որ ինքը Ժիրայր Սեֆիլյանի հետ անձամբ չի հանդիպել։ Իր մտահոգությունները փոխանցել է նրա երկու մտերիմների։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում