Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Բաքվի ռեժիմը խորը ճգնաժամի մեջ է. շուտով Ադրբեջանում կլինեն լուրջ ցնցումներ

Ինչպես Եգիպտոսի առաջնորդ Գամալ Աբդել Նասերն էր 1967 թվականին հայտարարում Իսրայելը ոչնչացնելու և Թել Ավիվը գրավելու մասին՝ փորձելով շեղել եգիպտացիների ուշադրությունը երկրի ներքին խնդիրներից, այնպես էլ այսօր Ադրբեջանի նախագահ Ալիևը այդ նույն նպատակով հայտարարում է Երևանը գրավելու մասին: Իրականում Ալիևը չի պատրաստվում պատերազմ սկսել Հայաստանի դեմ: Նա պարզապես փորձում է ամրապնդել իր խարխլված հեղինակությունը երկրի ներսում: Նա շատ լավ հասկանում է, որ իր բանակն ի զորու չէ վերադարձնել Ղարաբաղը: Ադրբեջանին պետք է ոչ թե Ղարաբաղը, այլ հակամարտության մշտական վիճակը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց բլոգեր Ալեքսանդր Լապշինը՝ խոսելով Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության և ատելության քաղաքականության մասին: Լապշինի կարծիքով՝ Ադրբեջանի ղեկավարության վերջին ռազմատենչ հայտարարությունները ցույց են տալիս, որ Բաքվի ռեժիմը խորը ներքին ճգնաժամի մեջ է, և շուտով ականատեսը կլինենք լուրջ ցնցումների Ադրբեջանում:

– Ալեքսանդր, Ֆեյսբուքի Ձեր էջում գրել էիք այն տեսանյութի մասին, թե ինչպես են ադրբեջանական դպրոցում երեխաներին սովորեցնում ատել հայերին, և համեմատել էիք հայկական «Դետք» խմբի տեսահոլովակի հետ, որում կրկին նկարահանվել են երեխաներ, բայց ի տարբերություն առաջինի՝ այս երգի հեղինակները երգում են խաղաղության մասին, որ չզոհվեն ո՛չ հայ, ո՛չ էլ ադրբեջանցի զինվորները: Ընդհանրապես Ադրբեջանում իրականացվող քարոզչությունը շատ է հիշեցնում Ջորջ Օրուելի հայտնի «1984» հակաուտոպիական վեպի դրվագները, որտեղ նույնպես մարդկանց ստիպում էին մասնակցել «ատելության երկրոպեների»: Ինչպե՞ս Դուք կբնութագրեիք այս երևույթը:

– Ըստ երևույթին, Ալիևի գլխավոր խորհրդականների սեղանի գիրքը Ադոլֆ Հիտլերի «Մայն Կամպֆն» է. «որքան հրեշավոր է սուտը, այնքան դրան ավելի շատ են հավատում», «քարոզչությունը պետք է ազդի զգացմունքների վրա. որքան այն ավելի շատ է ազդում ամբոխի զգացմունքների վրա, այնքան ավելի մեծ կլինի հաջողությունը», «քարոզչության մակարդակը պետք է հավասար լինի ամենահետամնաց անհատների ըմբռնման աստիճանին»: Ժամանակին այս կանխադրույթներն օգտագործում էին նացիստները՝ ոչնչացնելով հրեաներին, սլավոններին և գնչուներին: Այսօր ֆաշիստական դրոշը հպարտորեն վերցրել են ադրբեջանցի PR մասնագետները:

– Ադրբեջանում այսօր իրականացվող ատելության քաղաքականությունը երկարաժամկետ հեռանկարում ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ: Ինչպե՞ս կարելի է դրա դեմ պայքարել, և ինչպե՞ս այս խնդիրը պետք է արտացոլվի հակամարտության կարգավորման գործընթացում:

– Եթե չլիներ Ղարաբաղը, Ադրբեջանը կհորիներ այն, քանի որ Ադրբեջանին ոչ թե Ղարաբաղն է պետք, այլ հակամարտության մշտական վիճակը: Ագրեսիվ հռետորաբանությունը լավագույն միջոցն է աղքատությունը, սարսափելի կոռուպցիան, երկրի բնական ռեսուրսները մեկ ընտանիքի կողմից յուրացնելը «արյունարբու հայերին» վերագրելու համար: Ու կրկին հիշում ենք Ադոլֆ Հիտլերին և իր ռասայական տեսությունները՝ «համաշխարհային հրեական դավադրության» հետ միասին, միայն թե շնորհազուրկ ավստրիացուն փոխարինում ենք ադրբեջանցիով, իսկ հրեաների դեմ ռասայական տեսությունները փոխարինում ենք հայերի դեմ ռասայական տեսություններով: Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ իրական դեմոկրատական ընդդիմությունն Ադրբեջանում ոչնչացված է, և Ալիևի հեռացումը բռնի իշխանափոխության միջոցով կամ կլանային խռովությունների հետևանքով չի հանգեցնի Ադրբեջանի արտաքին քաղաքականության փոփոխության: Նրանք, ովքեր կզբաղեցնեն Ալիևի տեղը, իր պես թալանելու են երկրի բնական ռեսուրսները և փորձելու են ամեն գնով պահել իրենց իշխանությունը, ինչի համար նրանց կրկին անհրաժեշտ կլինի Ղարաբաղյան խնդիրը: Հետևաբար Հայաստանը պետք է հաշտվի այն մտքի հետ, որ հակամարտությունը շատ երկար է տևելու, և հիշի, որ երկիրն ունի ընդամենը երկու դաշնակից՝ իր զինված ուժերն ու ժողովուրդը:

– Ինչո՞վ եք բացատրում այն փաստը, որ Բաքուն վերջին շրջանում սաստկացրել է ագրեսիվ հռետորաբանությունը Հայաստանի հանդեպ: Ալիևը հայտարարեց, թե «Երևանը մեր պատմական հողն է», նրա օգնական Ալի Հասանովն ասաց, թե Ադրբեջանը կարող է վերադարձնել Ղարաբաղը մեկ շաբաթում, եթե չխանգարեն:

– 1967 թ. հունիսին Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերը հայտարարեց, թե «մենք Իսրայելին կնետենք ծովը, և մեր տանկերը կշարժվեն դեպի Թել Ավիվ»: Ողջ Մերձավոր Արևելքը ծափահարում էր հզոր առաջնորդին, որն ի զորու է պատժել հրեաներին այն ստորացումների համար, որոնք կրել էր արաբական աշխարհը՝ պարտվելով փոքրիկ Իսրայելի դեմ միանգամից երկու պատերազմում: Բայց Նասերը հիմար չէր և ամենևին էլ չէր պատրաստվում կրկին պատերազմել Իսրայելի հետ: Ավելին, նրա մահից հետո հրապարակվեցին իր ձեռագրերը, որտեղ նա նույն 1967 թ. գրել էր. «…հավանաբար մենք կրկին կպարտվենք պատերազմում»: Պարզապես աղքատությունը, կոռուպցիան և արմատական իսլամիստների վերելքը Եգիպտոսում հասել էին այնպիսի ծավալների, որ երկիրը մոտ էր փլուզման և քաղաքացիական պատերազմի: Ավելացնենք մեկը մյուսին հաջորդած դավադրությունները Նասերի դեմ եգիպտական վերնախավում: Եգիպտոսին շտապ պետք էր թշնամու կերպար, որի դերում Իսրայելը հանդես էր գալիս իր հիմնադրման առաջին օրից, և Նասերը հանդես եկավ ռազմատենչ հայտարարություններով՝ թիրախավորելով կիսագրագետ բնակչությանը, որն ուզում էր հաց և տեսարան: Այդպիսով նա ուզում էր ամրապնդել իր խարխլված հեղինակությունը եգիպտացիների շրջանում: Միայն թե խնդիրն այն է, որ Իսրայելն ընկալեց այդ հայտարարությունները որպես ազգային անվտանգության սպառնալիք և վեց օրում ջախջախեց ոչ միայն Եգիպտոսի, այլև Սիրիայի, Հորդանանի, Լիբանանի բանակները և նույնիսկ հարվածներ հասցրեց Իրաքին:

Ու կրկին զուգահեռներ ենք անցկացնում ժամանակակից Ադրբեջանի հետ: Ալիևը չի պատրաստվում պատերազմել Հայաստանի հետ: Նա այդքան անհեռատես չէ և հասկանում է, որ իր  բանակը չի կարող վերադարձնել Ղարաբաղը: Ադրբեջանական բանակի մարտական պատրաստության մակարդակը (Մինսկում անվնաս բլոգերներին բռնելն ու ժամանակակից ռազմական տեխնիկա կառավարելը նույն բանը չեն) և մարտական ոգին շատ ցածր են: Ալիևն այդ հայտարարություններն արել է այն նույն լսարանի համար, ինչ Գամալ Աբդել Նասերը՝ երկրի բնակչության կիսագրագետ շերտերի համար: Եվ նույն նպատակով փորձում է ամրապնդել իր խարխլված հեղինակությունը: Իմ կարծիքով՝ այս հայտարարություններից կարելի է եզրակացություն անել այն մասին, որ իշխանությունը Բաքվում վերապրում է անկախ Ադրբեջանի պատմության ամենածանր ճգնաժամը, և շուտով մենք ականատես կլինենք շատ լուրջ ցնցումների այդ պետության ներսում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում