Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ովքեր կարող են օգնել Մխիթարյանին. Փոփոխությունների ժամանակը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը նախօրեին հրապարակեց այն ֆուտբոլիստների անունները, որոնք ստացել են նախապատրաստական հավաքին մասնակցելու հրավեր:

Հիշեցնենք, որ մեր հավաքականը մարտի 24-ին Երևանում կմրցի Էստոնիայի, իսկ մարտի 27-ին՝ Լիտվայի ազգային հավաքականի հետ: Վնասվածքի պատճառով առաջիկա հանդիպումներին չի մասնակցի Ղազախստանի «Ակտոբեի» կիսապաշտպան Մարկոս Պիզելին: Հավաքականին չի միանա նաև կոլումբիական «Բրիակա Չիկո» թիմի պաշտպան Ժոաո Ժ֊ոդի Մոնրո Արարատը: Ակումբի ղեկավարությունը խնդրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային թույլ տալ ֆուտբոլիստին չմասնակցել առաջիկա հավաքին: Սպասվում է, որ առաջին անգամ Հայաստանի հավաքականի մարզաշապիկը կկրի արգենտինական «Ատլետիկո Ուրականի» հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը:

Ընկերական այս հանդիպումները Արթուր Պետրոսյանի համար հնարավորություն են լուրջ փոփոխություններ կատարելու, ինչպես նաև ձևավորելու մեր ազգային թիմի կորիզը, որը ի զորու կլինի պայքարել Ազգերի լիգայի խաղարկության փլեյ-օֆի ուղեգրի համար: Կարծում ենք՝ պարզ է, որ հավաքականում առանց լուրջ կադրային փոփոխությունների հնարավոր չի լինի լուրջ հաջողություններ գրանցել: Նախորդ տարի Պետրոսյանը շարունակ փոխում էր հիմնական կազմը, բայց…

Այս անգամ հայկական թիմերից Պետրոսյանը հրավիրել է 11 ֆուտբոլիստների: Հրավիրելով Բրիասկոյին և Արարատին՝ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը փորձում է կարգավորել խաղը պաշտպանությունում և հարձակման գծում: Փորձենք հասկանալ, թե հրավիրված ֆուտբոլիստներից որոնք կարող են թարմացնել հավաքականի խաղը կամ, ինչպես ասում էր Պետրոսյանը, նոր արդյունք հաղորդել թիմին:

Այսօր մեր հավաքականն ունի երկու բարձրակարգ և հուսալի պաշտպաններ՝ ի դեմս Վարազդատ Հարոյանի և Հովհաննես Համբարձումյանի: Մյուս պաշտպանների խաղը կայուն չես անվանի, ինչի վկայությունը նախորդ տարի գրանցված արդյունքներն էին: Հրավիրված ֆուտբոլիստներից Արթուր Քարտաշյանը՝ «Փյունիկից», և «Շիրակի» ներկայացուցիչ Ռոբերտ Դարբինյանը ունեն հնարավորություն դրսևորվելու և դառնալու հիմնական կազմի ֆուտբոլիստներ: Քարտաշյանն ու Դարբինյանը լավ տպավորություն են թողնում Հայաստանի առաջնությունում և իրենց թիմերում առանցքային խաղացողներ են: Տեղացի ֆուտբոլիստներից լավ տպավորություն է թողնում նաև «Բանանցի» կիսապաշտպան Ռումյան Հովսեփյանը: Կարծում ենք՝ այս ֆուտբոլիստը դաշտի կենտրոնական հատվածում համագործակցելով Հենրիխ Մխիթարյանի հետ՝ կարող է գրոհներին սրություն հաղորդել: Հովսեփյանը բավական հաջող խաղաց նախորդ տարվա նոյեմբերին Երևանում տեղի ունեցած Բելառուսի հետ ընկերական հանդիպման ժամանակ:

Հույսեր է ներշնչում նաև «Փյունիկի» մեկ այլ ներկայացուցիչ՝ Էրիկ Վարդանյանը, որը Բելառուսի հետ խաղում նորամուտը նշանավորել էր տպավորիչ գոլով: Նախորդ շրջափուլում մեր հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի խաղն այն մակարդակի վրա չէր, որն ակնկալում էին երկրպագուները: Հատկապես Լեհաստանի և Դանիայի հետ երևանյան հանդիպումներից հետո Մխիթարյանը լուրջ քննադատության ենթարկվեց: Ավելին, մեր ավագը հայտարարեց, որ անհաջողությունների գլխավոր մեղավորն ինքն է:

Հիմա Արթուր Պետրոսյանի գլխավոր խնդիրներից է Մխիթարյանի համար արդյունավետ գործելու պայմաններ ստեղծելը: Ավելի ստույգ՝ պետք է խաղադաշտում լինեն այնպիսի խաղացողներ, որոնք կօգնեն մեր հավաքականի ավագին դրսևորելու վարպետությունն ու ներուժը: Խոսքը միայն կիսապաշտպանների մասին չէ:

Անցյալ տարի Մխիթարյանը ակտիվ կերպով համագործակցում էր Պիզելիի հետ: Առաջիկա հանդիպումներում Մարկոսի բացակայության դեպքում, կարծում ենք, Մխիթարյանը կփորձի խաղալ մեկ այլ փորձառու կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի հետ, որը մեկ տարվա ընդմիջումից հետո նորից կխաղա Հայաստանի ազգային թիմում: Ի դեմս Ղազարյան-Մխիթարյան խաղային զույգի՝ մեր հավաքականն ունի ուժեղ մի օղակ: Հուսանք, որ հավաքականի նորեկը՝ Բրիասկոն, առջևի գծում կկարողանա ակտիվություն ստեղծել:

Մյուս հարձակվողները՝ Սարգիս Ադամյանն ու Տիգրան Բարսեղյանը, նախորդ շրջափուլում ոչնչով աչքի չընկան, և նրանց հետ հույսեր կապելը, կարծում ենք, ճիշտ չի լինի: Հավաքականի համար կարևոր ֆիգուր է Արաս Օզբիլիսը, որը տեղափոխվելով մոլդովական «Շերիֆ»՝ բարելավում է մարզավիճակը:

Ինչ վերաբերում է դարպասապահի խնդրին, ապա այն շարունակում է մնալ բաց: Պետրոսյանն այս անգամ հրավիրել է երկու դարպասապահների՝ Արամ Հայրապետյանին՝ «Բանանցից», և Գոռ Մանուկյանին՝ «Փյունիկից»: Առաջիկա խաղերում Պետրոսյանն ըստ ամենայնի երկու դարպասապահներին էլ խաղալու հնարավորություն կտա: Բայց պետք է ընդունենք, որ Մանուկյանի և Հայրապետյանի վրա չի կարելի հույս դնել Ազգերի լիգայում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում