Thursday, 25 04 2024
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ
Ղազախստանում լրացուցիչ միջոցներ կձեռնարկեն հեղեղումների դեմ
Չկա արդարություն՝ չկա խաղաղություն. որքան հրաժարվենք մեր իրավունքներից, այնքան ավելի կնեղեն մեզ
16:09
Վարշավան պատրաստ է օգնել Կիևին՝ վերադարձնել Լեհաստանում գտնվող ուկրաինացիներին
Ցեղասպանությունը մեզ ուժ պետք է տա
15:50
ԵՄ-ում արգելվել են 10.000 եվրոյից ավել կանխիկ գործարքները
Ոստիկանները բերման ենթարկեցին քաղաքացուն
15:40
ԱՄՆ-ն հետ է մղել Եմենի հութիների գրոհներն Ադենի ծոցում գտնվող նավերի վրա
15:34
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները

Այսօր ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ ԲԲԸ-ն իր հաճախորդների առջև բացեց «ՄԱԼԱԹԻԱ» մասնաճյուղի դռները

«ՄԱԼԱԹԻԱ» մասնաճյուղը գտնվում է ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա, Անդրանիկի 10/1 հասցեում: Հաճախորդները ծառայություններից կարող են օգտվել երկուշաբթիից ուրբաթ օրերին՝ 09:00-ից մինչև 17:30-ը:

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ-ի Գործառնական գծով տնօրենի տեղակալ Ռ. Բադալյանն իր խոսքում նշեց. «Մենք մշտապես վերանայում ենք Բանկի մասնաճյուղային ցանցը՝ ընտրելով առավել լուսավոր, ընդարձակ սրահներ՝ իհարկե դիտակենտրոնում ունենալով մեր հաճախորդներին և նրանց պահանջմունքները: «ՄԱԼԱԹԻԱ» մասնաճյուղի բացումը Բանկի համայնքային և տարածաշրջանային ընդլայման հերթական փուլն է: Տվյալ համայնքում թվով երկրորդ մասնաճյուղի առկայությունը հնարվորություն կտա հաճախորդների սպասարկումը դարձնել ավելի արագ և արդյունավետ»:

Նորաբաց մասնաճյուղում մատուցվելու է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթը՝ տրամադրելով պրոֆեսիոնալ ֆինանսական խոհրդատվություն և ձգտելով բարձրորակ սպասարկման՝ որոշումների կայացման ու հաճախորդների աջակցման հարցում լինելով ճկուն և հետևողական:

Մասնաճյուղի բացման օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում՝ մինչև 2018թ. ապրիլի 19-ը «ՄԱԼԱԹԻԱ» Մասնաճյուղի բոլոր հաճախորդները հնարավորություն կունենան օգտվել հետևյալ արտոնյալ պայմաններից.

• Ստանալ վարկեր Բանկում գործող տարեկան տոկոսադրույքից մինչև 1%-ով ավելի ցածր տոկոսադրույքով

• Ներդնել ավանդներ Բանկում գործող տոկոսադրույքից մինչև 0.5% ավելի բարձր տարեկան տոկոսադրույքով

• Մինչև աշխատավարձի 10-ապատիկի չափով վարկային գծերի տրամադրում բոլոր գրանցված աշխատողներին

• Քարտերի տրամադրում 50%-ով ավելի ցածր տարեկան սպասարկման վարձով:

«Հետագայում ևս Բանկը հանդես է գալու նորանոր առաջարկներով ու մոտեցումներով և շարունակելու է շարժվել այս թվային դարաշրջանում բանկային համակարգի զարգացման բոլոր տենդենցներին զուգընթաց:

Բանկի զարգացման առաջիկա պլանները և ծրագրերը ենթադրում են, որ Բանկը առաջիկայում ևս հավատարիմ է մնալու իր որդեգրած ռազմավարությանը՝ հաստատուն քայլերով շարունակելու է իր առաջընթացը նոր վարկային ծրագրերի ներդրման ու զարգացման և միջոցների ներգրավման նոր շուկաների յուրացման, միջազգային համագործակցության ընդլայնման ոլորտներում՝ ապահովելով հաճախորդների սպասարկման որակի բարձրացում՝ առանձնահատուկ շեշտը դնելով սպասարկման գործիքակազմում ժամանակակից բարձր թվային տեխնոլոգիաների կիրառման վրա, ինչը հնարավորություն կտա ապահովել հաճախորդների ավելի արագ, որակյալ և շուրջօրյա սպասարկում»,- նշեց Ռ. Բադալյանը:

Բանկն այսօր արդեն ունի 50 մասնաճյուղ ողջ Հայաստանի տարածքում, որոնցից 27-ը՝ Երևանում, 22-ը՝ մարզերում և 1-ը՝ Արցախի Հանրապետությունում: Նման քաղաքականությամբ Բանկը շարունակում է ծավալել զարգացմանը միտված իր գործունեությունը և ավելացնել իր մասնաճյուղերի քանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում