16-ամյա ֆրանսահայ երաժիշտ Րաֆֆի Արտոն, ով իր տաղանդով ցնցել է ֆրանսիական «Ձայնը» նախագծի ժյուրիի անդամներին, հայտնվել է կիսաեզրափակչում։
Րաֆֆին կատարել է Ռիհաննայի երգը և կիսաեզրափակչում է հայտնվել։ Նրա մրցակիցները երկու աղջիկներ էին՝ Մորգանն ու Ռենատան։
Րաֆֆին նաև ֆրանսերեն երգ է երգել, և ուսուցիչը՝ Ֆլոր Պանին հենց նրան է ընտրել։