Saturday, 20 04 2024
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան

Հայկական եկեղեցին իր ավանդական գորգերով. նախաձեռնությունը շուտով գորգով կապահովի Շուշիի եկեղեցիները

Վատիկանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի նախաձեռնությամբ իրականացվող հայկական եկեղեցիներն ավանդական գորգերով ապահովելու բարեգործական ծրագրի շրջանակում Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց և Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ Ժամ) եկեղեցիների համար նախատեսված գորգերը պատրաստ կլինեն մինչև հուլիս: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Մեգերյան կարպետ» ընկերության արտադրության և կոմերցիոն գծով տնօրեն Լեոնիդ Անդրեասյանը նշեց, որ հուլիսին արդեն գորգերը պետք է ներկայացված լինեն դեսպան Մինասյանին:

«Յուրաքանչյուր եկեղեցու համար գործվում է 3 գորգ: Այսինքն` ամեն եկեղեցու համար հյուսվում են անվանական առանձին գորգեր` ներառելով հայկական ավանդական նախշազարդեր: Դրանք վերցվում են նաև եկեղեցիների շենքերի վրայի փորագրություններից, զարդաքանդակներից»,-ասաց Լեոնիդ Անդրեասյանը: Ակտիվ աշխատանք է տարվում ձեռագործ գորգերի դիզայներ Նաիրա Մխիթարյանի, ինչպես նաև եկեղեցիների հետ:

Լեոնիդ Անդրեասյանը շատ կարևոր համարեց նման նախաձեռնությունը` նշելով, որ այն իր նպաստը կբերի գորգագործության մշակույթի հանրայնացմանը:

«Որքանո՞վ է ճիշտ, երբ հայկական եկեղեցիներում ոչ հայկական գորգեր են: Կարծում եմ` դա անհամատեղելի է: Այս նախաձեռնությունը լավ հնարավորություն է հայկական եկեղեցիներում նախ ձեռագործ գորգեր ներկայացնելու, երկրորդն էլ հայկական նախշազարդերը հանրայնացնելու առումով: Սա կօգնի մեկ անգամ ևս ընդգծել գորգագործության մշակույթի կարևորությունը»,-ասաց Լեոնիդ Անդրեասյանը: Նրա խոսքով, այս նախաձեռնությունը զբոսաշրջիկների շրջանում հայկական նախշազարդերով ձեռագործ գորգերը ներկայացնելու առումով նույնպես կարևոր է:

«Ինքներդ գիտեք, թե մեր եկեղեցիներ որքան զբոսաշրջիկներ են այցելում: Նրանց կներկայացվի ոչ միայն եկեղեցու, այլև այնտեղ առկա ձեռագործ գորգերի պատմությունը: Դա նաև ուսուցողական նշանակություն ունի երիտասարդների, երեխաների համար»,-հավելեց նա:

Նախաձեռնության մեկնարկը տրվել է 2017 թվականի հոկտեմբերին, երբ Գանձասար վանական համալիրում կայացավ «Գանձասար» գորգերի նվիրաբերման արարողությունը: Ներկա էին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, Վատիկանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը, Արցախի հոգեւոր թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ՀՀ եւ Արցախի Հանրապետության խորհրդարանների պատգամավորներ, կառավարության անդամներ, քաղաքական, հասարակական կազմակերպությունների, հոգեւորականության ներկայացուցիչներ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում