Wednesday, 24 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Վարչապետի խոսքը էական ազդեցություն չունի․ Լիբանանահայ գործարարները տեղյակ են Հայաստանում տիրող իրավիճակից

Օրերս պաշտոնական այցով Լիբանանում էր գտնվում կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը, ով լիբանանահայ գործարարների հետ հանդիպման ընթացքում ներկայացնելով Հայաստանի 2017թ.-ի տնտեսական աճը, ներմուծման-արտահանման ցուցանիշները՝ հայտարարեց նաև, որ Հայաստանում բիզնես անելը լինելու է շատ դյուրին ու շահավետ։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով վարչապետի այս հայտարարությանը՝ տնտեսագետ Վահագն Խաչատրյանը շեշտեց. «Լիբանանն ու Սիրիան ԽՍՀՄ տարիներին միշտ կապ են ունեցել Հայաստանի հետ, և առավել ևս 1990-ական թվականներից հետո այդ կապն ավելի շատ է եղել, և նրանք միշտ շատ լավ տեղյակ են Հայաստանի ներքին կյանքին՝ բոլոր առումներով: Համոզված եմ, որ նրանք վարչապետից էլ լավ են տեղյակ, թե Հայաստանում բիզնեսի համար ինչ իրավիճակ է տիրում, և չեմ կարծում, թե տվյալ դեպքում վարչապետի խոսքը կամ հայտարարությունն էական փոփոխություն կմտցնի նրանց նպատակների կամ ծրագրերի մեջ։ Կրկնում եմ՝ ի տարբերություն Սփյուռքի այլ գաղթօջախների՝ այս երկրների մեր հայրենակիցներն ավելի հարազատ և ծանոթ են եղել հայաստանյան կյանքին։

Սակայն մյուս կողմից՝ ես չեմ ժխտում, որ այսպիսի հանդիպումներ, իհարկե, պետք են, և ողջունելի է նաև, որ այսպիսի հանդիպումների ժամանակ այդ մարդկանց այսպիսի կոչեր են անում և փորձում են օտարերկրյա ներդրումներ բերել Հայաստան, բայց այլ խնդիր է, թե որքանով են հայաստանյան պաշտոնյաները պատասխանատու իրենց հայտարարությունների համար, որովհետև իրականում մեծ հարց է, թե ինչքանով են իրենք պատրաստ լուծելու այն մարդկանց հարցերը, խնդիրները, ովքեր գալիս են Հայաստան և տեսնում են, որ այն, ինչ որ իրենց նախապես խոսք են տվել կամ հայտարարել են բարձրաստիճան պաշտոնյաները, իրականում չկա, և իրականությունն այլ է, այսինքն՝ իրականությունն ու հայտարարությունները միմյանցից տարբերվում են, և հենց այստեղ ավելի վտանգավոր է հենց հիասթափության հանգամանքը»։

Տնտեսագետի դիտարկմամբ՝ հենց այս հանգամանքն է, որ խանգարում է Հայաստանի զարգացմանն ու ներդրումային դաշտի փոփոխմանը։

«Խնդիրն այն է, որ Հայաստանում պետք է բոլորի համար ապահովել հավասար մրցակցային դաշտ, որն այսօր չկա, և խոսքը վերաբերում է ինչպես դրսից եկած, օտարերկրյա ներդրողներին, այնպես էլ ներսի մարդկանց»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում