Friday, 29 03 2024
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին

Վազգեն Սարգսյանն արդեն չկա, իսկ անգլիացիներն Արմեն Սարգսյանին մի տեղեկանք չեն տալիս, որ «իսկական թագուհի» դիտվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանի քաղաքագետների միության նախագահը։

Պարոն Հովհաննիսյան, լրացավ Հաց բերող Արթուր Սարգսյանի մահվան մեկ տարին։ Ազատության հրապարակում հանրահավաք, այնուհետև երթ անցկացվեց ոչ միայն այդ, այլև ավելի լայն օրակարգով՝ ապրիլին սպասվող փոփոխությունները խոչընդոտելու։ Դուք կարծում եք՝ այսօրվա ընդդիմադիր քաղաքական դաշտն ունի՞ այդ ներուժը։

-Թույլ տվեք չհամաձայնվել ձեզ հետ: Քաղաքացիական հասարակության ակտիվ և Հայաստանի ապագայի նկատմամբ դեռ ինչ-որ ակնկալիքներ ու հույսեր փայփայող մասը ձգտում է ոչ թե, ինչպես դուք եք ասում, ապրիլին սպասվող փոփոխությունները խոչընդոտել, այլ լուրջ մտահոգություն ունի, որ Հայաստանում ապրիլից հետո ամեն ինչ կմնա անփոփոխ՝ նույն Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ հանրապետականներն իրենց գրպանային կոալիցիոն դաշնակիցների հետ կշարունակեն երկրի լայնածավալ թալանը: Մի՞թե այդ ավազակաբարո թալանի մասնակիցների շրջանակի հնարավոր ընդլայնումը՝ մի քանի ժամանակավորապես այնտեղից դուրս մնացած ընտանիքներին նորից ներգրավելու հաշվին, կարող է դիտվել որպես փոփոխություն: Իհարկե, ոչ: Դրանով ո՛չ համակարգն է փոխվելու, ո՛չ համակարգի հետ միաձուլված հայտնի «անփոխարինելի» դեմքն է շրջվելու դեպի ժողովուրդը և հրաժարվելու «օբշչագի» նայողի չգրված կարգավիճակով իր «ախպերտինքի» հետ միասին երկրի բոլոր բիզնեսների մեջ փայ մտնելու, քաղաքացիների գույքը զավթելու ու նրանց ունեզրկելու պրակտիկայից: Մյուս կողմից՝ պատերազմի վերսկսման վտանգը դառնալու է էլ ավելի շոշափելի, քանզի «անփոխարինելի դեմքերը» ղարաբաղյան թնջուկի լուծման իրենց ժամանակի լիմիտը սպառել են և այլևս չեն կարող ձգձգել հարցի կարգավորումը: Ինձ համար ակնհայտ է, որ Մինսկի խմբի համանախագահները, որոնք առիթը բաց չեն թողնում հատուկ ընգծելու իրենց միակարծությունը ներկայիս ստատուս-քվոյի վերանայման և հարցի շուտափույտ կարգավորման առումով, դրա համար էլ նույն միակարծությամբ աչք են փակում արդեն Ռուզվելտի ու Դը Գոլի հետ Սերժ Սարգսյանին համեմատող վերջինիս թիմակիցների ծաղրանկարային հայտարարությունների վրա: Թշվառ ու ամայացող երկրի միապետի թագը այն գինն է, որը նախատեսել են Սերժ Սարգսյանի համար աշխարհի մեծերը, քանզի չեն ցանկանում այլևս հետաձգել ղարաբաղյան հարցի վերջնական լուծումը, չեն ցանկանում նոր իշխանության ձևավորմանը կանաչ լույս տալով հայերին մի քանի տարի էլ պատրանքներով գոյատևելու հնարավորություն ընձեռել: Սերժ Սարգսյանն այն Ֆիգարոն է, որը հոլի նման պտտվելով Ռուսաստանի ու Արևմուտքի միջև, դրանցից յուրաքանչյուրին տվել է համադրելի խոստումներ, որոնք, ավաղ, անհամադրելի են հայության ազգային շահերի հետ: Եթե գան նոր մարդիկ, պայմանավորվածությունների այդ բալանսը կխախտվի և ամեն ինչ պարտադիր կլինի սկսել մաքուր էջից: Իհարկե, փաստ չէ, որ հայությունը կկարողանա դրանից օգտվել, բայց ակնհայտ է, որ բարձրորակ և արդյունավետ գործող կառավարություն ձևավորելու դեպքում հայերը կստանան պատմական շանս փրկելու և պաշտպանելու ազգային պետականությունը: Ցավոք սրտի, Հայաստանում վերնախավն այնքան ապականված է, անասնական բնազդներով առաջնորդվող այնպիսի ինքնանփոփ ավազակներից է բաղկացած, որ հնարավոր չէ նույնիսկ տեսականորեն պատկերացնել, որ այդ վերնախավի մասը հանդիսացող ռազմաքաղաքական վերնախավն իրեն կդրսևորի թեկուզ այնպես, ինչպես դրսևորեց իրեն 1999 թվականին Ռուսաստանի ռազմաքաղաքական վերնախավը, որը Ելցինից պահանջեց հեռանալ և ճանապարհ բացել անհրաժեշտ իշխանափոխության համար: Եվ Ելցինը հրահանգեց մի կողմ դնել իր արդեն տեսաձայնագրված ամանորյա շնորհավորական հեռուստաելույթը, դիմեց հայրենակիցներին սրտառուչ բանավոր խոսքով ու հայտարարեց իր հրաժարականի մասին: Չեմ կարծում, որ այն ժամանակ Ռուսաստանի իսկապես բարդ տնտեսական և ռազմաքաղաքական վիճակը, ավելի ծանր էր, քան մերն այսօր: Այլ հարց է, որ Ռուսաստանում ռազմաքաղաքական վերնախավը բոլոր ժամանակներում եղել է սկզբունքային և հետևողական պետական-ազգային շահերի պաշտպանության գործում: Ես չեմ հիշում, որ, օրինակ, Մանվել Գրիգորյանը գոնե մեկ անգամ մտահոգություն հայտնի մեր ահագնացող տարածաշրջանային մեկուսացման, կամ ի օգուտ Ադրբեջանի՝ մեր միջև երկար ժամանակ պահպանվող ռազմաքաքաղաքական հավասարակշռության խախտման կապակցությամբ: Դրա փոխարեն ստիպված ենք հաճախ ունկնդրել նրա ճղճիմ դատողությունները «վերջին բոլշևիկի» անփոխարինելիության մասին: Բակո Սահակյանը ԱՄՆ-ի Կոնգրեսում ելույթ է ունենում, և այդ նույն ժամանակ Իրանի արտգործնախարարը Բաքվում հայտարարում է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին Իրանի միանալու որոշման մասին:

-Վերլուծաբանները բավականին մեծ ոգևորությամբ մեկնաբանեցին Սահակյանի այցը Միացյալ Նահանգներ, նույնսիկ այն պատմական որակեցին։ Չ՞եք կարծում, որ իսկապես կարևոր է, որ չճանաչված պետության նախագահը նման մակարդակով այցելություն է ունենում։

-Եթե ԱՄՆ Կոնգրեսում Բակո Սահակյանի ելույթի գինը պետք է լիներ Հայաստանի այս լիակատար կղզիացումը տարածաշրջանում, ապա, ամենայն պատասխանատվությամբ, հայտարարում եմ՝ մեր վերնախավի նման տխմար վերնախավ ոչ մի ազգ չունի: Այսպես խայտառակ ձևով տանուլ տալ տարածաշրջանային քաղաքականության կարևորագույն բնագավառում և բախտ որոնել հեռավոր Պոտոմակի կամ Թեմզայի ափերին՝ օգնության կանչելով մեկ ամերիկյան կոնգրեսականներին, մեկ Քերոլայն Քոքսին փոխարինելու եկած ձախողակ երկքաղաքացի Արմեն Սարգսյանին, մի՞թե սա դեժավյու չէ, մի՞թե սա 20-րդ դարի սկզբին արդեն մեկ անգամ մեզ աղետի հասցրած քաղաքականության ժամանակակից ընթերցումը չէ՞: Որքան ապուշ պետք է լինել՝ չհասկանալու համար, որ եթե քեզ քո հարևանները միահամուռ մեկուսացնում ու տարածաշրջանային համագործակցության ծրագրերից դուրս են դնում, ապա դրանից հետո տարածաշրջանի «կույրաղիքի» այդ նվաստացուցիչ կարգավիճակով դու որևէ հետաքրքրություն, բացի Ադրբեջանին քեզ ծախելու հնարավորությունից, չես ներկայացնում: Հա, Սփյուռքին չնեղացնելու համար Բակոյին կընդունեն Կոնգրեսում, գրպանը մի քիչ փող կդնեն, բայց այն, որ Իրան-Հայաստան երկաթգիծն այդպես էլ մնաց «անփոխարինելիի» կողմից տված սին խոստումների ցանկում և կյանքի չկոչվեց, իսկ փոխարենը, Իրանը, որպես 4-րդ կողմ, միանում է այդ ընթացքում կյանքի կոչված Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, մեզ համար ոչ այլ ինչ է, քան աղետ: Զատո, ինչպես հայտնում են լրատվամիջոցները, գեներալ Սեյրանը ընտանիքը տարել է Միացյալ Նահանգներ՝ բուժվելու… Այսպիսին է մեր ռազմաքաղաքական վերնախավը. այդ մարդիկ չեն հասկանում, որ Վազգեն Սարգսյանն ու Պավել Գրաչովը արդեն չկան, իսկ անգլիացիներն Արմեն Սարգսյանին նույնիսկ մի տեղեկանք չեն տալիս, որ «իսկական թագուհի» դիտվի, այլ ոչ թե ինքնակոչ «լժեդմիտրի»: Ահա այսպիսի՝ մեզ համար չափազանց վտանգավոր միջազգային զարգացումների համայնապատկերում, այսօր հիշում ենք մեծատառով Մարդու, որն իր վտիտ մարմնի բոլոր բջիջներով կապված էր մեր պատմության, մեր հող ու ջրի հետ: Արթուր Սարգսյանը՝ նույն ինքը Հաց բերողը, անցավ հավերժության գիրկը, դառնալով առասպել: Համընդհանուր հաշվենկատության այս ժամանակաշրջանում, երբ մարդիկ առաջնորդվում են անձնական շահերով, Արթուրը գնաց ինքնազոհության, դարձավ Հաց բերող, դարձավ անանց մարդկային բարության խորհրդանիշ: Նույնիսկ իր մահվան պահն ընտրելիս, նա, կարծես, փորձում էր հուշել ժողովրդին, որ չպետք է սպասել, որ ինչ-որ մեկը քեզ երջանկություն կբերի, կհուշի քո անհրաժեշտ գործողությունները: Յուրաքաչյուրը պետք է գործի իր սեփական նախաձեռնությամբ և Աստծո առջև պատասխան տա սեփական արարքների համար: Այն, որ Աստված Արթուրին կանչեց իր մոտ հենց անցած տարվա նախընտրական թոհուբոհի ժամանակ, նպատակ ուներ այդ խայտառակ կրկեսին մասնակից դառնալուց հետ պահել բոլոր արժանի մարդկանց և մղել նրանց կեղծ և խարդախ ներկայացուցչական «ժողովրդավարության» ճանապարհից ուղղակի ժողովրդավարության ուղի՝ հրապարակներում ժողովվելու և որոշումներ կայացնելու ուղի: Ինչպիսի դաժան, գազանային հետևողականությամբ էին այս հայատյաց իշխանությունները սպանում Արթուրին: Սպանում էին նախընտրական բազարների, ծավալվող անգաղափար և փողառատ քարոզարշավի ձայնակցությամբ: Սպանում էին այն բանի համար, որ Արթուրը հաց բերելով իր համերաշխությունն էր հայտնել ըմբոստ հայրենակիցներին: Նրա բանտարկությունից հետո էլ՝ հերոսական հացադուլի օրերին, որը ոչ այլ ինչ էր, քան ինքնահրկիզում՝ ի նշան անարդարության դեմ բողոքի, ես հորդորում էի բոլոր քաղաքական ուժերին ներկայացնել ռեժիմին վերջնագիր. Կա՛մ Արթուրը ազատ է արձակվում, կա՛մ բոլորը միահամուռ բոյկոտ են հայտարարում, հրաժարվում են ընտրարշավին մասնակցելուց՝ թողնելով ՀՀԿ-ին միայնակ: Ստեղծված պայմաններում դա Արթուրի կյանքը փրկելու վերջին հնարավորությունն էր, որը, ավաղ, չօգտագործվեց: Չօգտագործվեց, քանզի նախընտրական կամ, ավելի շուտ, նախիրային բնազդները թույլ չտվեցին լիարժեք համերաշխություն արտահայտել այն Մարդուն, որը պատրաստ էր իր կյանքը զոհաբերել մերձավորին համերաշխություն արտահայտելու և սովամահությունից փրկելու համար: Իսկ Արթուրին փրկող չգտնվեց… Աստված հոգին լուսավորի, իսկ մեզ՝ ողջերիս խելք տա, որպեսզի գոնե հիմա՝ մեկ տարի ուշացումով, համախմբվենք և միասնաբար, ազգովի պայքարենք Հայաստանը չարի առանցքից փրկելու համար։

-Դուք բազմիցս ընդդիմադիր դաշտին միավորվելու ու միասնական օրակարգ ձևավորելու կոչեր եք արել, այժմ Սերժ Սարգսյանի վարչապետությունը կարո՞ղ է լինել այդ միավորման օրակարգը։ Նիկոլ Փաշինյանը, ճակատը, Զարուհի Փոստանջյանը․․․ նրանք առայժմ առանձինառանձին են այս օրակարգով պայքարում։ Ընդհանրապես գտնում եք՝ կա՞ փողոցային պայքարի ներուժ։

-Հեղափոխության ներուժը ոչ թե փողն է, այլ ոգին է, և Հաց բերողի օրինակը դա է ցույց տալիս: Այսօր նախահեղափոխական իրավիճակ է, և պատահական չէ իշխանությունների խուճապը, պատահական չէ այն, որ իշխանությունները փորձում են համոզել հասարակությանը, որ Սերժ Սարգսյանի վարչապետությունը չի նմանվելու նախորդ տասնամյակին և լինելու են լուրջ փոփոխություններ: Սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ առկա է նախահեղափոխական իրավիճակի կարևորագույն նախապայմաններից մեկը. վերևներն այլևս ի վիճակի չեն կառավարել հին մեթոդներով: Համոզված եղեք, որ առկա է նաև նախահեղափոխական իրավիճակի երկրորդ կարևորագույն նախապայմանը. ներքևները չեն ցանկանում ապրել նախկինի պես: Հետևապես մնում է ապահովել հեղափոխության վերջին՝ սուբյեկտիվ նախապայմանը՝ հեղափոխականների ավանգարդը, որը կկազմակերպի ընդվզումը: Եվ այս փուլում այդ դերին հավակնող տարբեր խմբավորումներ պարտադիր չէ, որ արդեն այսօր միավորվեն: Այս փուլում նրանք կարող են մրցակցել միմյանց հետ, թե ո՞վ ավելի ուժգին հարված կհասցնի նեխած վարչախմբին: Թավշյա հեղափոխությունների հայտնի տեսաբան Շարփը գտնում էր, որ բազմաթիվ այդպիսի ինքնուրույն գործող խմբավորումների առկայությունը շատ ավելի մեծ դժվարություն է ստեղծում իշխանության համար, քանզի իշխանությունն արդեն չգիտի, թե որ կողմից պետք է ապասել հարվածի, ում կաշառելով հնարավոր է մեղմել իրավիճակը: Այնպես որ, այդ նվնվոցը, թե, իբր, եթե չեն համախմբվում, ապա ոչինչ դուրս չի գա, ավելի շուտ հենց իշխանություններն են խրախուսում: Մյուս կողմից, հենց իրենք էլ մյուս ձեռքով՝ իրենց հաճախորդների միջոցով, խոչընդոտում են լայն համախմբմանը: Կրկնում եմ ՝ քաղաքական տեխնոլոգիայի տեսանկյունից ոչ ոք չի կարող ապացուցել, որ բազմաթիվ խմբավորումներն ավելի արդյունավետ չեն, քան մեկ կենտրոնաձիգ դաշինքը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում