Apple-ն աշխատում է սեփական MicroLED դիսփլեյի դիզայնի և արտադրության ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին։
Նշվում է, որ ամերիկյան ընկերությունն արդեն գաղտնի գործարանում փոքր քանակությամբ էկրաններ է թողարկել։ Bloomberg-ը գրում է, որ Apple-ը զգալի ներդրումներ է արել էկրանների արտադրության հարցում։
Apple-ի ներկայացուցիչները հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը։