Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փոխել է «Չանաքկալե-1915» կամրջի բացման տարեթիվը, որը նախատեսված էր 2023-ին։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Էրդողանի խոսքով՝ «Չանաքկալե-1915» կամրջի բացումը տեղի կունենա 2022-ի մարտի 18-ին։
Նախագահը նշել է, որ կամրջի շինարարության աշխատանքներն ընթանում են արագացված տեմպերով։
Նշենք, որ 3860 մետր երկարությամբ «Չանաքկալե-1915» կամրջի կառուցումը, որը կդառան աշխարհում ամենաերկար կախովի կամուրջը, սկսվել է 2017-ի մարտին։