Մոսկվայի «Արարատ» ակումբի բժիշկը և մերսողները Երևան թռչող օդանավում փրկել են ուղևորի կյանքը։
VKontakte սոցկայքում թիմի պաշտոնական էջը հաղորդում է, որ թռիչքի ժամանակ ուղևորներից մեկի մոտ հիպերտոնիկ ճգնաժամ է սկսվել։ Նշվում է, որ բժիշկ Վիտալի Իկոնիկովի, մերսողներ Մարատ Իշմուրզինի և Գենադի Կոլոսովի ժամանակին և պրոֆեսիոնալ օգնությունը կարողացել է փրկել տղամարդու կյանքը։