Friday, 19 04 2024
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ

Անխուսափելի պարտության առաջնորդող հաղթանակ․ ում է 4-րդ անգամ հաղթում Պուտինը

Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը BBC-ի հետ զրույցում այսօրվա ընտրությունները էտալոնային է համարել: Այս կարծիքը օրինաչափ է, որովհետև Պուտինի թիմը ապահովեց այն նշաձողը, որը սահմանել էր Ռուսաստանի նախագահը. ընտրություններին մասնակցությունը աննախադեպ բարձր էր` մոտ 70%, Պուտինը ստացել է 70%-ից ավելի ձայներ` երկու հեղինակավոր էքզիտ-փոլերի և քվեների 20%-ի պաշտոնական հաշվարկի արդյունքներով:

Պուտինը համոզիչ հաղթանակ է տանում` ստանալով մոտ 47-48 միլիոն ձայն` 2-3 միլիոն քվեով գերազանցելով 2012թ-ի իր ցուցանիշները: 2012-ի հետ համեմատությունը պատահական չէ, որովհետև նախագահական վերջին ընտրություններին հետևել են Ղրիմի 2014-ի անեքսիան, Պուտինի սանձազերծած ռազմական ակտիվ գործողությունները Սիրիայում և Ուկրաինայի արևելքում:

Պուտինն, ընտրությունների արդյունքներով, աշխարհին ցույց տվեց, որ ռուսաստանցիների շրջանում անցած հինգ տարիներին ավելացել է իր համակիրների թիվը, կարճ ասած` այսօր Պուտինը լեգիտիմացրեց գլոբալ հավակնություններ ունեցող Ռուսաստանի հայտը: Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի ամբողջ քարոզարշավը կառուցված էր հենց այս թեզ վրա, որ Ռուսաստանն ոչ թե ռեգիոնալ, այլ` գլոբալ գերտերություն է: Դրան էր ուղղված Պուտինի «միլիտարիստական» քարոզարշավը` մարտի 1-ի սկանդալային և Էպատաժային ելույթով: Ռուսաստանի նախագահական այսօրվա ընտրությունները նոր ազդակ է տալու Ռուսաստան-Արևմուտք հակադրությանը, մանավանդ, որ Սառը պատերազմի օրակարգը հարստացել է Ռուսաստանի ГРУ-ի նախկին աշխատակից Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման շուրջ զարգացող միջազգային սկանդալով: Սառը պատերազմի ելքը, մեծ հաշվով, կանխորոշված է, որովհետև տեխնոլոգիապես հետամնաց Ռուսաստանը հազիվ թե կարողանա դիմանալ տոտալ հակադրության ռեժիմին:

Մյուս կողմից` հեղինակավոր փորձագետների կարծիքով, Պուտինն անցել է ռուբիկոնը և այլևս նահանջելու կամ իշխանությունը մեկ ուրիշին խաղաղ փոխանցելու հնարավորություն չունի, իսկ սա նշանակում է, որ գոնե կարճ ժամանակահատվածում` առաջիկա մի քանի տարիներին, մենք ականատեսն ենք լինելու Ռուսաստանի դիկտատորի անկանխատեսելի, գլոբալ անվտանգության դեմ ուղղված քայլերին:

Ֆրանսիայի Սորբոնի հեղինակավոր համալսարանի հայտնի պրոֆեսոր Ֆրանսուա Թոմը` վերլուծելով Վլադիմիր Պուտինի կերպարը, գրել է, թե նա քրեական մտածողության և չեկիստական միջավայրի հիբրիդ է: Հետաքրքիր է նաև Թոմի կարծիքը ռուսական կայսրության մասին. նա ասում է` այսօրվա Ռուսաստանը ոչ թե ժամանակակից դասական պետություն է, այլ` քվազի պետական կառուցվածք, որը արդիականացման ռեսուրս չունի:

Թոմը կանխատեսում է Պուտինի ռեժիմի կործանում` Ռուսաստանի ընդդիմությանը խորհուրդ տալով կենտրոնանալ պուտինիզմի հաղթահարման ծրագիր մշակելու վրա: Ըստ ամենայնի` Պուտինի այսօրվա, այսպես կոչված, էտալոնային հաղթանակն ընդամենը կարող է արագացնել գործընթացները` հանգեցնելով կայսերական տրամադրությունների կուլմինացիային, Արևմուտքի հետ հարաբերությունների սրմանը և, ի վերջո, ռուսական կայսրության կրախին: Պուտինի այսօրվա համոզիչ հաղթանակի ստվերում երևում է նրա կայսրության մոտալուտ ճգնաժամի անխուսափելի հեռանկարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում