Երգչուհի Ալլա Պուգաչյովան ցնցել է օգտատերերին՝ լոգանքից հետո նոր լուսանկարով։ Պրիմադոննան ցույց է տվել, թե ինչ տեսք ունի առանց մազերի հարդարման ու շպարի, ինչը օգտատերերի ոչ միանշանակ արձագանքին է արժանացել։ Լուսանկարի տակ նա գրել է, որ «վաղն ընտրություններին մաքուր խղճով է գնալու»։
Օգտատերերից շատերը նշել են, որ Պուգաչյովան համարձակ կին է, որ այդ տարիքում համարձակվում է առանց շպարի սելֆի տեղադրել։ Ոմանք Պրիմադոննային առողջություն են ցանկացել և զարմացել են, թե ինչ լավ է նա պահպանվել։ Սակայն եղել են և այնպիսիք, ովքեր խնդրել են Պուգաչյովային «չվախեցնել» իրենց՝ «վախենալու նկարներով»։