Կանադական նկարչուհի Ալեքս Գարանտը ոչ մի կերպ չի կարողանում մտքից հանել այն սարսափելի օրը, երբ սրտի նոպա էր ունեցել։ Նա լավ է հիշում, թե ինչ զգացողություն է ունեցել այդ պահերին, իսկ հիմա իր հիշողությունները վերածել է արվեստի։
Ալեքսը կիրառական արվեստ էր ուսանել Նոտր–Դամ–դե–Ֆոյ՝ Քվեբեկի քոլեջում, ապա 2001-ին տեղափոխվել է Տորոնտո։ Սակայն նկարելու բուռն ցանկությունը նրա մոտ ի հայտ է եկել 2012 թվականին ունեցած սրտային նոպայից հետո, որը հավիտյան փոխել է նրա կյանքը։
Հիվանդանոցում անցկացրած մի քանի շաբաթից հետո, Ալեքսը ամբողջովին խորասուզվել է նոր դիմանկարների ստեղծման մեջ, որտեղ օպտիկական խաբկանքներ է պատկերում։
Այդպիսով, նա իր նկարներում գլխապտույտն է արտահայտում, որը զգացել է նոպայի ժամանակ։ «Երկատված» նկարների շնորհիվ՝ տեղի նկարիչները նրան «կրկնակի աչքերի թագուհի» անունն են տվել։