10-ամյա Սարա Աբրահամյանը՝ Սուխումի քաղաքից, նախօրեին փայլուն ելույթ է ունեցել Առաջին ալիքով հեռարձակվող «Ձայնը. երեխաներ» շոուի հինգերորդ սեզոնի «կույր լսումների» ժամանակ։
Աղջիկը կատարել է Պոլինա Գագարինայի «Այլևս դրամա չկա» երգը։
Սառայի կողմն են շրջվել տղամարդ մարզիչները՝ Վալերի Մելաձեն և Բաստան։
«Այո, զարմանալի ձայն է, զարմանալի։ Այնքան հասուն, և ձայնի դուրս բերումն է այնքան գրագետ, և նոտաները այնքան լավ ես պահում։ Հրաշալի է»,– ասել է Մելաձեն։
Սառան որոշել է գնալ Վալերի Մելաձեի թիմ, և այդպիսով նա ավարտել է իր թիմի կազմավորումը։