ԱՄՆ–ում տների գները 2018 թվականի փետրվարին աճել են 8,8%–ով՝ տարեկան կտրվածքով,– ասվում է Redfin անշարժ գույքի շուկայի բրոկերի հաշվետվության մեջ։ Ինչպես նշվում է, գնաճի փետրվարյան տեմպը առավելագույնն է համարվում վերջին չորս տարիների ընթացքում։ Ընդ որում, գնաճ է նկատվում արդեն 72 ամիս շարունակ։ 172 խոշոր քաղաքներում բնակելի անշարժ գույքի օբյեկտի միջին գինը բարձրացել է մինչև 285,7 հազար դոլարով։ Փորձագետները գների աճը կապում են առաջարկի դեֆիցիտի և հիպոտեկային դրույքաչափի բարձրացման հետ։
Միջին հիպոտեկային դրույքաչափն այժմ 30-ամյա հիպոտեկի համար կազմում է տարեկան 4,46%, իսկ տասնհինգ տարով վարկերը տրամադրվում են 3,94%-ով։