Saturday, 20 04 2024
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է

Պուտինի հաղթանակը Հայաստանում

Հայաստանի իշխանությունը կատարել է իր ընտրությունը` չնայած հրապարակավ հնեցված գեղեցիկ ելույթների: Ռուսաստանի նախագահական այսօրվա ընտրությունները, ինչի առթիվ ընտրական տեղամասեր են բացվել նաև Երևանում` Ռուսաստանի դեսպանատանը և Գյումրիում գտնվող հյուպատոսարանում, ինդիկատորային եղան: Մեծ իմաստով` դրանք Հայաստանի իշխանության համար ոչ թե նախագահական ընտրություններ են, այլ ավելի պարզ, «մենթալիտետային» անվանում ունեն` Պուտինի ընտրություն:

Պուտինի համար Հայաստանի իշխանությունները չեն խնայել ոչ մի բան` խտրականություն չդնելով միջոցների միջև, գործի դնելով հայկական ընտրական «լավագույն ավանդույթները»: Դեռևս օրեր առաջ պարզ էր, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը Պուտինի ընտրությանը վերաբերվելու է նույնքան ջանասիրությամբ, որքան` սեփական վերարտադրությանը: Օրեր առաջ Երևանի Բաղրամյան պողոտայում տեղադրվեց ցուցանակ , որի վրա ռուսերեն և հայերեն տառերով գրված է «Ռուսասատնի համար կարևոր է նրա յուրաքանչյուր քաղաքացու ձայնը»: Իհարկե, ցուցանակի բովանդակությունը պետք էր «խմբագրել»` Հայաստանի իշխանությունը պայքարելու է Պուտինի յուրաքանչյուր ձայնի համար:

Այսօր Ռուսաստանի դեսպանատան մոտ ընտրողների հոծ բազմություն էր` Պուտինին ընտրողների արտառոց հերթ. Հայաստանի իշխանությունները «Գազելներով», գուցե նաև` համոզել-հարկադրանքով, փողով, մարդկանց բերել էին դեսպանատուն. չնայած հարսանյաց հանդեսին` քվեարկելու է եկել անգամ նորապսակների զույգը: Կասկած չկա, որ քվեարկության բերվածների մեծ մասը հայաստանցիներ են` գուցե կրկնակի քաղաքացիությամբ: Ընտրողների նման մասնակցություն, նման հերթեր չեն արձանագրվել անգամ հայաստանյան ընտրությունների ժամանակ:

Այսօրվա քստմնելի տեսարանը մտահոգության ավելի խորքային արմատ ունի: Քսանյոթ տարիների ընթացքում այնքան ֆունդամենտալ ենք տապալել սեփական պետության կայացման նախագիծը, որ մեր հազարավոր քաղաքացիներ` Հայաստանի փոխարեն, ընտրում են աշխարհի ամենաիզգոյ երկրներից մեկը` Ռուսաստանը, որը հաշված օրերի ընթացքում դառնում է միջազգային մասշտաբի ահաբեկչի համարում ունեցող երկիր:

Այնքան երկիր չենք դարձել, չենք զգում մեր պետությունը, որ հայաստանցիները նախընտրում են իրավունքներ ոտնահարող, մարդուն ոչնչացնող, պետական մակարդակով թրաֆիկինգի ենթարկող պետության քաղաքացի լինել: Այսօր էլ հազարավոր հայաստանցիներ ընտանիքներով դառնում են Ռուսաստանի քաղաքացի` իրենց տղա երեխաներին Հայաստանի բանակի ծառայությունից ազատելու համար: Իր պետական առաքելությունը ձախողած Հայաստանի իշխանությունը կատարել է իր ընտրությունը` Սառը պատերազմի ռեժիմի մեջ մտնելով Պուտինի թիմում: Ընդ որում` Պուտինի համար էականն ոչ թե Հայաստանից ստացած մի քանի հազար ձայներն են, այլ` Հայաստանի իշխանության հավատարմությունը, քաղաքակրթական ընտրությունը:

Պուտինն իր ընտրությունների համար առավելագույնը մոբիլիզացրեց Հայաստանի իշխանության ռեսուրսը` ի հեճուկս Ուկրաինայի և Վրաստանի, որոնք իրենց տարածքներում թույլ չեն տվել, որպեսզի օկուպանտի միջազգային ընկալում ունեցող Ռուսաստանը նախագահական ընտրություններ կազմակերպի: Պետականության ընկալումը, արժանապատվության զգացումը մեր իշխանությունների համար չեն. մերոնք ոչինչ չխնայեցին` Ադրբեջանի սպառազինության հիմնական մատակարար Պուտինի շռնդալից հաղթանակն ապահովելու համար: Սրանից հետո ո՞նց կարելի է հավատալ` ինքնիշխան որոշումներ կայացնելու Հայաստանի իշխանության կարողությանը, կամքին: Ռուսաստանի այսօրվա ընտրությունների երևանյան քվեարկության ընթացքը ցույց տվեց, որ Հայաստանը ռուսական կայսրության ենթապետություն է, մեր քրեաօլիգարխիան` ռուսական չեկիստական-կոռուպցիոն համակարգի կցորդ:

Պուտինիզմը վաղուց չի սահմանափակվում կոնկրետ մարդով և մեկ երկրով. դա մի ամբողջ համակարգ է, որի տարրերից է նաև Հայաստանի այսօրվա իշխանությունը: Դա քաղաքակիրթ աշխարհին և համատեքստին հակադրվող մենթալիտետ ու մտածողություն է, ինչի ականատեսը դարձանք այսօր` Ռուսաստանի դեսպանատան մոտ, որտեղ Պուտինի ծառաների խրախճանքն էր: Սակայն սա խրախճանք է` ջրհեղեղից առաջ. պարզ է, որ Ռուսաստանի անձնագիրը մի քանի տարի հետո աշխարհում դառնալու է մերժված: Ահաբեկչական երկրի քաղաքացի ոչ մի նորմալ մարդ չի ցանկանալու լինել:

Իրադարձությունների նման ընթացքն անխուսափելի է. հայաստանցիները տարիներ անց զանգվածաբար հրաժարվելու են Ռուսաստանի քաղաքացիությունից` հերթեր կանգնելով, ինչպես այսօր քվեարկում էին Պուտինի օգտին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում