Թուրք զինվորականները, Աֆրին քաղաքի գրավումից հետո, քաղաքապետարանի շենքի վրա Թուրքիայի դրոշն են կանգնեցրել։
Ինչպես երևում է առաջին տեսանյութում, Թուրքիայի ԶՈՒ զինվորականը հայտարարում է, որ դրոշը բարձրացվել է ի պատիվ շեհիդների՝ Թուրքիայի անկախության և տարածքային ամբողջականության մարտիկների։
Սա նվեր է բոլոր նրանց, ովքեր շեհիդ դարձան մարտի 18-ին,– ասել է զինվորականը։ Բանն այն է, որ մարտի 18-ին Թուրքիայում Çanakkale Zaferi ազգային տոնն է նշվում (Շեհիդների հիշատակի և Չանակալեում հաղթանակի օրը)։