Uber տաքսին մտադիր է արտոնագրել անվարորդ մեքենայի և հետիոտների փոխազդեցության օրիգինալ մեթոդը։
Այս մասին գրում է The Verge կայքը։ Uber մեքենաները կզինվեն «խելահեղ լուսային ազդանշաններով»։ Տրանսպորտային միջոցը կնմանվի լուսավոր Լաս–Վեգասին։ Վարորդը կարող է բղավել հետիոտնի վրա, իսկ անվարորդ մեքենաները դա չեն կարող անել, այդ պատճառով էլ մարդու հետ նրանց կապը լինելու է լույսերի և ձայների միջոցով։
2016 թվականի գարնանը Uber ծառայությունը սկսեց անվարորդ տաքսիների փորձարկումը ամերիկյան Փիթսբուրգ քաղաքում։ Uber-ը մտադիր է ամբողջությամբ անցնել անվարորդ տրանսպորտային միջոցներին, բայց այս պահին որոշ խնդիրներ կան, դրանցից մեկը հենց հետիոտնի հետ շփվելու խնդիրն է։ ճարտարագետները խոստանում են մոտ ժամանակներս լուծել այս հարցը։