Ռուսաստանի նախագահական ընտրություններում Երևանում ՌԴ դեսպանատան շենքում տեղակայված ընտրական տեղամասում այսօր աննախադեպ ընտրություն է տեղի ունեցել: Ինչպես նշել են դիտորդները, այս տարի մասնակցությունը բավականին բարձր է: Ընտրությունները հանգիստ են ընթանում, առանց որևէ էքսցեսի, սակայն դրսում՝ դեսպանատան դիմաց կուտակումներ են: