Հայտնի ատրճանակներից ամենահինը հնեաբանները հայտնաբերել են պեղումների ժամանակ՝ ամերիկյան Կոլորադո նահանգում։ Մասնագետների կարծիքով, հրացանի մասերն արտադրվել են առնվազն 500 տարի առաջ։
Զենքը, ըստ մասնագետների, պատկանել է իսպանական գաղութարարներին։ XVI դարի գտածոն կարող է վկայել այն մասին, որ տեղի հողերի յուրացումը շատ ավելի վաղ է սկսվել, քան ընդունված է համարել։ Ենթադրվում է, որ միջնադարյան իսպանական ատրճանակը ապագա մուշկետների նախատիպն է եղել։