Մյաու–մյաու անունով ավստրալիացուն, ով մաշկի տակ երթևեկության քարտի չիպ էր մտցրել, բռնել են մետրոյում՝ առանց տոմսի երթևեկելու համար. կենսացանցահենը չի կարողացել ապացուցել, որ մուտք է գործել ոչ թե անվճար, այլ մաշկի տակ գտնվող քարտի միջոցով։ Դատարանում քիբորգը չի կարողացել ապացուցել իր անմեղությունը և բավական մեծ տուգանքի է արժանացել։ Սակայն չիպից հրաժարվել նա չի պատրաստովում։ Մյաու–մյաուի փաստաբանը պնդել է, որ ժամանակակից օրենքը չի հասցնում համաքայլ գնալ մեղադրյալի առաջադեմ գաղափարների հետ, սակայն դատարանի վրա այս փաստարկները չեն ազդել։
Քարտի օգտագործման պայմանների համաձայն՝ տրանսպորտային քարտի օգտատերերը չպետք է դիտավորյալ կերպով այն վնասեն, ինչը և արել էր կեսնացանցահենը, երբ քարտի միջից հանել էր չիպը։ Արդյունքում դատարանը որոշել է, որ տուգանքն օրինական է։ Ցանցահենն ընդունել է իր մեղքը և վճարել երկու հարյուր ավստրալիական դոլարի չափով տուգանքը։