Wednesday, 24 04 2024
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ
14:48
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Հայաստանում ՌԴ դեսպանությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Գեղարքունիքի մարզում տեղի են ունենում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակին նվիրված միջոցառումներ
Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Հաջա Լահբիբ
Ես և իմ գործընկերները ԵՄ-ում շարունակելու ենք կանգնել ի պաշտպանություն Հայաստանի ժողովրդի․ ԵԽ պատգամավոր
Ջոն Ինյարիտուն Թուրքիային կոչ է անում ընդունել սեփական պատմությունն ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել

Բրյուսելի սթափեցնող ակնարկը Երևանին

«ԵՄ և ԵՏՄ հարաբերությունների զարգացումը երկարաժամկետ հեռանկարի հարց է», – ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին: Նա նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է ԵՏՄ հետ համագործակցության հարցը քննարկել Մինսկի պայմանավորվածությունների կատարումից հետո: Խոսքն ուկրաինական ճգնաժամի հանգուցալուծման, ավելի ստույգ` նրա մասին է, որ Ռուսաստանը զորքերը դուրս բերի Ուկրաինայի արևելյան շրջաններից: Եվրամիության այս դիրքորոշումն, անշուշտ, նորություն չէ, սակայն այն ուշագրավ ենթատեքստ է ստանում, երբ դրա մասին խոսում է Հայաստանում Եվրամիության դեսպանը:

Բանն այն է, որ Հայաստանի իշխանությունների հաղթաթղթերից մեկն այն է, որ Հայաստանը` լինելով ԵՏՄ անդամ, արդյունավետ և հաջող համագործակցություն ունի Եվրամիության հետ: Հայաստանի իշխանությունները խոսում են «և, և»-ի քաղաքականության արդյունավետության մասին, նույնիսկ մեր երկրի առաքելությունն են համարում կամրջի դեր խաղալ ԵՏՄ-ի և ԵՄ-ի միջև: Սվիտալսկին, կամա, թե ակամա, ջուր է լցնում պաշտոնական Երևանի ոգևորության վրա: Ինքնին հասկանալի է, որ Եվրամիությունն ու Մոսկվան կամրջվելու խնդիր չունեն գլոբալ առումով, որովհետև նույնիսկ այսօրվա սուր հակադրության ֆոնին պահպանվում են դիվանագիտական ուղղակի շփումների բոլոր կանալները:

Մյուս կողմից` Բրյուսելի և Մոսկվայի հարաբերություններում առաջացել է քաղաքակրթական լուրջ անջրպետ, որի գործնական հետևանքները մենք տեսնում ենք հենց ուկրաինական թնջուկում: Հայաստանը, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, չի կարող նպաստել ուկրաինական ճգնաժամի հաղթահարմանը. այս գործընթացում որևէ մեկը չի սպասում Երևանի միջնորդությանը կամ լրջորեն չի վերաբերվում նման հեռանկարին: Սվիտալսկին, Ուկրաինայի մասին խոսելով, անուղղակիորեն հասկացրել է, որ Հայաստանը չի կարող կամուրջ լինել ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև: Հայաստանը գուցե իսկապես այլընտրանք չունի և պետք է ձգտի ինտեգրացիոն տարբեր, նույնիսկ իրարամերժ նախագծերի համադրմանը, մյուս կողմից` նոր Սառը պատերազմի ուրվականը ուժեղ հարված է հասցնում «և, և»-ի քաղաքականության հիմքերին` գործնականում զրոյացնելով դրա պրակտիկ իրականացման հնարավորությունը:

Մի բան է Եվրամիության հետ փաստաթուղթ ստորագրելը, մեկ այլ բան` դա կյանքի կոչելը: Շրջանակային համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարման- չկատարման հարցը դառնալու է հենց այն փորձաքարը, որը դառնալու է Հայաստանի իշխանության «և, և»-ի քաղաքականության արդյունավետության ինդիկատորը: Նույն Պյոտր Սվիտալսկու`Հայաստանի ընտրությունների որակին և կոռուպցիային վերաբերող հայտարարություններն արժանանում են մեր իշխանությունների և նաև` մոսկովյան իշխանական և փորձագիտական շրջանակների կոշտ հակազդեցությանը:

Ռուսական ազդեցությունը Հայաստանում արտահայտվում է հենց «մենթալիտետային» դեմոկրատիայի և կոռուպցիոն բուրգի միջոցով: Արդյո՞ք Մոսկվան թույլ կտա Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրականացումը, եթե դա հանգեցնելու է օլիգոպոլ համակարգի ապամոնտաժմանը, ինչն անխուսափելիորեն բերելու է ռուսական ազդեցության սահմանափակմանը: Կամ` արդյո՞ք Հայաստանի իշխանությունը «և, և»-ը շարունակելու քաղաքական կամք կունենա, երբ նրա գլխին, 2013-ի սեպտեմբերի 3-ի օրինակով, դամոկլյան սրի պես կախվի Մոսկվայի «կամ, կամ»-ի պարտադրանքը:

Ինչքան էլ պրակտիկ քաղաքականությունը փորձենք տարանջատել քաղաքակրթական արմատից, միևնույն է` երկարաժամկետ հեռանկարում չեն կարող մեկտեղվել ազատությունն ու կայսրությունը, բաց և օլիգոպոլ համակարգերը, ազատ տնտեսությունն ու մենաշնորհները: Այս համատեքստում «և, և»-ն, ըստ էության, արհեստական բանաձև է, ինչի մասին ակնարկել է Սվիտալսկին` որպես ԵՄ-ի և ԵՏՄ-ի բաժանարար գիծ, մատնանշելով ուկրաինական ճգնաժամը: Սա իրականում Եվրամիության սթափեցնող ակնարկն է Երևանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում