Նիդեռլանդներում ջրմուղագործները 15-րդ դարի գանձ են գտել: Խողովակներն անցկացնելիս նրանք դեմ են առել մի կավե կճուճի, որը, ինչպես պարզվել է, եղել է իսկապես գանձ: Նրա ներսում եղել է գրեթե 500 դրամ, որոնցից 12-ը՝ ոսկե:
Պատմության թանգարանից ժամանած մասնագետները պարզել են, որ դրամների մեծ մասը թվագրվում է 15-րդ դարի վերջին քառորդին, իսկ մի քանիսում պատկերված են անգլիացի թագավոր Հենրիխ VI-ը, Պողոս II պապը և եպիսկոպոս Դավիթ Բուրգունդացին:
Հնագետները վստահ են, որ գանձը կօգնի ավելի լավ ճանաչել Հագեշտայն քաղաքը, որտեղ էլ այն գտնվել է: