Հնդկաստանի Վիշակխապատնամ քաղաքի բնակչուհին, որը հանգիստ քայլում էր փողոցով, չէր էլ կասկածում, որ այդ զբոսանքը իր համար կավարտվի հոսպիտալացմամբ:
Հայտնի չէ, թե հատկապես ինչու անծանոթուհին դուր չէր եկել ցլին, բայց նա նետվել է նրա վրա և օդ թռցրել, ինչից հետո հեռացել է:
Կնոջ կյանքին վտանգ չի սպառնում՝ ականատեսները օպերատիվ կերպով նրան հասցրել են հիվանդանոց, որտեղ նա անհրաժեշտ բուժում է ստանում: